ԱՄՆ նախագահը Ալի Խամենեիի որդու՝ Մոջթաբայի թեկնածությունը համարում է անընդունելի
Վաշինգտոնը ձգտում է ամբողջովին հեռացնել Իրանի ներկայիս ղեկավարությանը և ցանկանում է, որ երկիրն ունենա «լավ առաջնորդ»՝ ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ուզում ենք, որ նրանք ունենան լավ առաջնորդ։ Մենք ունենք մի քանի մարդ, որոնք, կարծում եմ, կարող են կատարել այդ աշխատանքը»,- ասել է Թրամփը՝ NBC News-ի հետ հարցազրույցում։
Ամերիկացի առաջնորդը նշել է, որ ցանկանում է անձամբ ազդել Իրանի նոր գերագույն առաջնորդի նշանակման գործընթացի վրա։ Թրամփն ընդգծել է, որ չի ընդունի նոր առաջնորդի, որը շարունակում է առաջ մղել Խամենեիի քաղաքականությունը։ Նա ասել է, որ եթե դա տեղի ունենա, ԱՄՆ-ն ստիպված կլինի «հինգ տարի հետո» վերադառնալ Իրանում ռազմական գործողությունների։
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Ալի Խամենեիի որդու՝ Մոջթաբայի թեկնածությունը համարում է անընդունելի։ Ավելի վաղ The New York Times-ը, հղում անելով երկու իրանցի պաշտոնյայի, հաղորդել էր, որ Իրանն անվտանգության նկատառումներից ելնելով՝ հետաձգել է սպանված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի իրավահաջորդի նշանակումը: Լրատվամիջոցները նախկինում այաթոլլա Խամենեիի որդի Մոջթաբային անվանել էին Գերագույն առաջնորդի պաշտոնի համար հիմնական թեկնածու:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները