Իսրայելական օդուժը լայնածավալ hարվածներ է հասցրել Բեյրութում «Հեզբոլլահ» շարժման ենթակառուցվածքներին
Գիշերվա ընթացքում իսրայելական օդուժը լայնածավալ հարվածներ է հասցրել Բեյրութում «Հեզբոլլահ» շարժման ահաբեկչական ենթակառուցվածքներին, գրված է Իսրայելի պաշտպանության բանակի Telegram ալիքում: Հաղորդվում է, որ գործողության մեկնարկից ի վեր Դահիե թաղամասում սա արդեն հարվածների 26-րդ ալիքն է:
Ինչպես նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ, ԻՊԲ հետախուզության տվյալների հիման վրա թիրախավորվել են խմբավորման գործադիր խորհրդի հրամանատարական կենտրոնը և այն պահեստարանը, որտեղ պահվում էին Իսրայելի դեմ օգտագործվող ԱԹՍ-ները։ Հարվածներ են հասցվել նաև բազմահարկ շինությունների, որոնք ծառայել են որպես ռազմական նշանակության օբյեկտներ:
«Այս հրամանատարական կենտրոնները նախատեսված էին Իսրայելի պետության և ԻՊԲ զորքերի դեմ ահաբեկչական հարձակումներ ծրագրելու և իրականացնելու համար»,- նշված է հայտարարության մեջ։
Իսրայելական կողմը շեշտում է, որ մինչ հարվածները ձեռնարկվել են միջոցառումներ՝ խաղաղ բնակչության շրջանում զոհերից խուսափելու համար, ներառյալ՝ նախնական զգուշացումները, ճշգրիտ զինամթերքի կիրառումն ու օդային դիտարկումը:
ԻՊԲ-ն վերահաստատել է իր վճռականությունը՝ շարունակելու պայքարը «Հեզբոլլահի» դեմ՝ նշելով, որ չի հանդուրժի որևէ սպառնալիք Իսրայելի բնակիչների անվտանգությանը:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները