Գիշերային ժամերին տղամարդը կոտրել է Երևանի տարբեր փողոցներում կայանված մեքենաների դռների ապակիները, գողացել իրեր
Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնում փետրվարի կեսերից պարբերաբար ստացվել են ահազանգեր, որ վարչական շրջանի տարբեր փողոցներում ու բակերում կայանված ավտոմեքենաներից կատարվել են գողություններ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։ «Ձեռագիրը նույնն էր․ ամեն անգամ գիշերային ժամերին կոտրում էին մեքենայի դռան ապակին ու սրահից գողանում իրեր։ Այս հանգամանքը կասկած չէր թողնում, որ բոլոր արարքները նույն անձի կամ անձանց գործն է։
Ձեռարկված միջոցառումների արդյունքում փետրվարի 25-ին Արաբկիրի համայնքային ոստիկանները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները և համագործակցելով Երևանի գնդի պարեկների հետ, առավոտյան ժամը 6։05-ին Կոմիտասի պողոտայում ձերբակալեցին և բաժին տեղափոխեցին մայրաքաղաքի Աթոյան փողոցի բնակիչ 30-ամյա տղամարդուն։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց ինչպես գողոն՝ նույնականացման և բանկային քարտեր, կնոջ մատանի, այնպես էլ հանցագործության գործիքներ՝ պտուտակահան, լար կտրող գործիք ու երկաթե մահակ։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պարզվել է 30-ամյա տղամարդու կողմից մեքենայի ապակին կոտրելու և սրահից գողություն կատարելու 13 դեպք։ Տղամարդը կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ