Թուրքիայում ամուսինը կանացի շոր է հագցրել կնոջ սիրեկանին ու բռնաբարել
Թուրքիայի Հաթայ նահանգի 34–ամյա բնակիչ Ֆ.Ա.–ն ոստիկանություն է դիմել եւ պնդել, որ իր հետ հանդիպած կնոջ ամուսինն իրեն բռնաբարել է։
Թուքրական Mynet կայքի փոխանցմամբ՝ Ֆ.Ա.–ն ոստիկանությունում պատմել է, որ 4 տարի առաջ համացանցով ծանոթացել է Այնթափում ապրող եւ ամուսնացած 27–ամյա Է.Ա.–ի հետ ու մեկ տարի նրա հետ սեռական հարաբերություններ ունեցել։ Ֆ.Ա.–ն պնդել է, որ 3 տարի դադարից հետո վերջին օրերին կրկին սկսել է սոցցանցով շփվել Է.Ա.–ի հետ եւ մեկնել Այնթափ նրա հետ հանդիպման։
Այնթափում պայմանավորված տեղում Ֆ.Ա.–ն տեսել է Է.Ա.–ին։ Վերջինս ձեռքով նշան է արել հեռվից հետեւել իրեն։ Կինը մտել է մի փակուղի, որտեղ դանակով զինված երկու տղամարդ մտել են Ֆ.Ա.–ի թեւը եւ բռնությամբ նստեցրել մեքենան։ Այնուհետ նրան տարել են անմարդաբնակ վայր, կանացի հագուստ հագցրել, նկարել, որից հետո Է.Ա.–ի ամուսինը բռնաբարել է նրան։
Ֆ.Ա.–ն դեպքից հետո դիմել է ոստիկանություն եւ պահանջել քրեական գործ հարուցել Է.Ա.–ի ամուսնու ու նրա հետ գտնված տղամարդու դեմ։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...