«Իրաքի իսլամական դիմադրությունը» հայտնել է ԱՄՆ ռազմակայանների դեմ 27 գործողություն իրականացնելու մասին
Շիաների զինված կազմավորումները, որոնք մտնում են «Իրաքի իսլամական դիմադրություն» խմբավորման կազմի մեջ, մարտի 3-ին 27 գործողություն են իրականացրել Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմակայանների դեմ:
Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին ասվում է շարժման տարածած հայտարարության մեջ: «Մարտի 3-ի առավոտից «Իրաքի իսլամական դիմադրության» մարտիկներն իրականացրել են 27 գործողություն՝ օգտագործելով տասնյակ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ Իրաքում և տարածաշրջանում թշնամու ռազմակայանների դեմ», - ասվում է Telegram-ում հրապարակված հայտարարության տեքստում:
Փետրվարի 28-ին շարժումը հայտարարել է, որ վերսկսում է իր գործողությունները Մերձավոր Արևելքում ամերիկյան ուժերի դեմ ՝ Իրանին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների պատճառով:


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ