Չարբախում սպանության գործով բերման կենթարկվի քրեական հեղինակություն «Բանգլադեշցի Վիրաբը»
Չարբախում մեկ տարի առաջ տեղի ունեցած երկու անձի սպանության գործով դատարան բերման կենթարկվի քրեական հեղինակություն Վիրաբ Գասպարյանը («Բանգլադեշցի Վիրաբ»): Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը հայտարարեց, որ գործով մեղադրյալը մի քանի անգամ պատշաճ ծանուցվել է, սակայն, ծրարը վերադարձվել է՝ «չպահանջված» նշումով:
Նշենք, որ գործով մեղադրող դատախազ Գեւորգ Գեւորգյանը հրապարակել էր մեղադրական եզրակացությունը, ըստ որի՝ գործով մեղադրյալ Ալիկ Բանդուրյանը (Նորատուսցի Ալիկ) Պետրոս Իսրայելյանի խնդրանքով օժանդակել է պլանավորված հանցագործության անխոչընդոտ իրականացմանը՝ քրեական հեղինակություն հանդիսացող «Զապ» մականունով Անդրանիկ Սողոյանի միջոցով տուժող Մուշեղ Մուշեղյանի հետ դեպքի վայրում գտնվող քրեական հեղինակություն հանդիսացող Վիրաբ Գասպարյանից պահանջելով հեռանալ գեղեցկության սրահի նկուղային հարկից՝ հակառակ կողմի մարդաքանակը նվազեցնելու, Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու գործընթացը հեշտացնելու նպատակով: Վիրաբ Գասպարյանը եւ իր մտերիմները հեռացել են դեպքի վայրից: Դրանից հետո Պետրոս Իսրայելյանը, Գեւորգ Ավետիսյանը,ինչպես նաեւ քննությամբ դեռեւս չպարզված անձինք, սուր կտրող ծակող գործիքների, մահակների, բահերի կոթերի եւ այլ առարկաների գործադրմամբ տուժող Մուշեղ Մուշեղյանի մարմնի տաբեր մասերին բազմաթիվ հարվածներ են հասցրել եւ պատճառել մարմնական բազմաթիվ վնասվածքներ:
Նշենք, որ 2016թ. նոյեմբերի 13-ին տեղի ունեցած հրաձգության հետեւանքով մահացել են 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը եւ 30-ամյա Մուշեղ Մուշեղյանը: Պետրոս Իսրայելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, Ա. Բանդուրյանին («Նորատուսցի Ալիկ»)՝ Քրեական օրենսգրքի 38-112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, Ա. Գասպարյանին («Բդո»)՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)