Վնասվածք է ստացել թռչուն որսալիս
Դեկտեմբերի 19-ին, ժամը 18.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Ճամբարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ծոծրակի բազմաթիվ պատռված վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 16-ամյա Ս. Բ.-ն եւ հայտնել, որ վնասվածքը ստացել է կրակոցի հետեւանքով:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, 17-ամյա Մ. Կ.-ն կրակել է թռչնի վրա, եւ փամփուշտի կոտորակները դիպել են նույն ուղղությամբ գտնվող Ս. Բ.-ի ծոծրակին` պատճառելով վնասվածք:
Դեկտեմբերի 19-ին, ժամը 23.00-ին, Մ. Կ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ, Ծափաթաղ բնակավայրի վերջնամասում գտնվող «Մեխտու» անվամբ սարալանջին Մ. Կ.-ի մատնանշած հատվածում հայտնաբերվել եւ վերցվել է որսորդական հրացանը:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)