Իրանը թշնամանք չունի Պարսից ծոցի տարածաշրջանի երկրների հետ
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին չինացի գործընկերոջ՝ Վան Իի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողություններից հետո Իրանում և տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։ Հեռախոսազրույցի ընթացքում Վան Ին Չինաստանի կառավարության և ժողովրդի անունից ցավակցություն է հայտնել Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների ժամանակ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի զոհվելու կապակցությամբ։
Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները և Իսրայելն Իրանի դեմ հարձակման ժամանակ խախտել են միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր նորմերն ու սկզբունքները և մինչ օրս հարյուրավոր անմեղ քաղաքացիների մահվան պատճառ են դարձել։
Նա ընդգծել է Իրանի զինված ուժերի վճռականությունը երկրի ազգային ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և քաղաքացիների անվտանգությունը պաշտպանելու հարցում։
Անդրադառնալով քաղաքացիական բնակչության շրջանում զոհերին՝ Արաղչին մատնանշել է իրանցի երեխաների, այդ թվում՝ Մինաբ քաղաքի տարրական դպրոցում 168 աղջիկների սպանությունը, ինչպես նաև հիվանդանոցների վրա հարձակումները՝ ընդգծելով միջազգային հանրության պատասխանատվությունը՝ «վճռականորեն դատապարտելու ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական ագրեսիան և իրանցի քաղաքացիական անձանց սպանությունները»։
Տարածաշրջանային հարաբերությունների վերաբերյալ նախարարը շեշտել է, որ «Իրանը թշնամանք չունի Պարսից ծոցի տարածաշրջանի երկրների հետ և վճռականորեն տրամադրված է շարունակել բարիդրացիական հարաբերությունները նրանց հետ»։ «Իրանի պաշտպանական արձագանքը Պարսից ծոցի որոշ երկրներում գտնվող ԱՄՆ ռազմական բազաներին չպետք է մեկնաբանվի որպես այդ երկրների վրա հարձակում, այլ որպես մեր օրինական արձագանք ագրեսիայի աղբյուրին և ծագմանը», - նշել է նա։
Իր հերթին, Վան Ին աջակցություն է հայտնել Իրանի կողմից իր ինքնիշխանության, անկախության և արժանապատվության պաշտպանությանը՝ կրկին դատապարտելով Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից իրականացված անօրինական հարձակումը։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները