Դեռ հայտնի չէ՝ արդյոք 30 տոննա վարակված հավերը հանվել են վաճառքից․ փորձագետ
Դեռ հայտնի չէ, թե արդյոք 30 տոննա սալմոոնելլայով վարակված հավերը հանվել են վաճառքից։Այս մասին դեկտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազամակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը։
Նրա խոսքով՝ քաղաքացիների անվստահությունն ու խուճապը լրիվ հիմնավոր են, քանի որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը դեռ հստակ պարզաբանում չի ներկայացրել՝ արդյոք հանվել է այդ արտադրանքը շրջանառությունից, վերացվել է վտանգավոր արտադրանքը թե՞ ոչ։ Բացի այդ, հասարակական հատվածից ոչ ոք չի մասնակցել այս գործողություններին։ «Լիազոր մարմինը ժամանակին չի արձագանքում խախտումների ազդակներին, որոնք գալիս են ոչ միայն հասարակական հատվածից, այլ նաեւ պետական հատվածից։ Հիշում ենք, որ ՍԱՊԾ-ն հայտարարել էր, որ պետք չէ բոլորին հավատալ այն դեպքում, երբ պետականորեն լիցենզավորված լաբարատորիայում իրականացված հետազոտության արդյունքում պարզվել էր, որ թռչնամիսը վարակված է սալմոնելլայով»,-նշեց նա։
Բաբկեն Պիպոյանն ընդգծեց, որ ՍԱՊԾ աշխատակիցները տեղից շարժվել են միայն հասարակական ճնշման ներքո եւ այն բանից հետո, երբ լարվածությունը հասել է իր գագաթնակետին, վարչապետն էլ անձամբ հանձնարարել է զբաղվել այդ հարցով: Միայն դրանից հետո ծառայությունը իրականացրել մոնիտորինգ եւ հայտարարել, որ վաճառքում կա 30 տոննա վտանգավոր հավի միս: Միեւնույն ժամանակ, այս ապրանքն ունի նաեւ մակնշման հետ կապված խնդիր, այնպես որ այն կարող է այդ հիմքով հեռացվել վաճառքից։
Սրա հետ մեկտեղ, անցկացվել է միայն բակտերիոլոգիական լաբարատոր հետազոտություն, մինչդեռ պետք էր ստուգել թռչնամսի անտիբիոտիկ կազմը։
«Եթե բակտերիաները կարող են ոչնչացվել ջերմային մշակման ժամանակ, ապա անտիբիոտիկների վնասը տնային պայմաններում անհնար է վերացնել։ Այդ պատճառով կոչ եմ անում քաղաքացիներին զգոն լինել»,-ընգծեց ՀԿ ղեկավարը։
Քաղաքացիական հատվածի ներկայացուցիչների խոսքով՝ լիազոր մարմինը պատշաճ կերպով չի իրականացնում իր գործառույթները, որի մասին է վկայում այն հանգամանքը, որ ոչ թե ՍԱՊԾ-ն, այլ ոստիկանությունն է բացահայտել ձիու եւ ավանակի մսի վաճառքի փաստը։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)