ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի պատրաստվում ներքաշվել տարիներով ձգվող հակամարտության մեջ։ Նրա խոսքով՝ նախագահ Թրամփի միակ նպատակն է, որպեսզի Իրանը «երբեք չկարողանա տիրապետել միջուկային զենքի»։ «Նախագահը ցանկանում է ոչ միայն իր երկրորդ ժամկետի առաջին երեք-չորս տարիներին պաշտպանել երկիրը իրանական միջուկային զենքից, այլեւ համոզվել, որ Իրանը երբեք չի կարողանա տիրապետել միջուկային զենքի։ Դա պահանջում է իրանական ռեժիմի մտածողության արմատական փոփոխություն»,- նշել է Վենսը։
Նա հավելել է, որ խոսքը երկարաժամկետ ռազմական արշավի մասին չէ։ «Դոնալդ Թրամփը ոչ մի պարագայում թույլ չի տա, որ երկիրը ներքաշվի բազմամյա հակամարտության մեջ։ Մենք չենք պատրաստվում կրկնել այն խնդիրները, որոնք ունեցել ենք Իրաքում եւ Աֆղանստանում»,- ընդգծել է ԱՄՆ փոխնախագահը։ Վենսի խոսքով՝ իրանական միջուկային օբյեկտները կառուցվել են ոչ միայն ուրանի խաղաղ նպատակներով հարստացման համար, ինչպես պնդում էր ռեժիմը, այլ նաեւ միջուկային զենքի մշակման նպատակով։
Իր հերթին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նախազգուշացրել է, որ Իրանի նկատմամբ ամերիկյան զինուժի ավելի լուրջ հարվածներ են սպասվում։ «Ես չեմ պատրաստվում բացահայտել մեր մարտավարական գործողությունների մանրամասները, սակայն ամենածանր հարվածները ամերիկյան զինուժը դեռ պետք է հասցնի։ Հաջորդ փուլը Իրանի համար լինելու է ավելի խիստ, քան այժմ»,- ասել է Ռուբիոն։
Նա հավելել է, որ Իրանում իրականացվող գործողությունը կտեւի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի։ «Մենք ունենք նպատակներ։ Մենք կգործենք այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի այդ նպատակներին հասնելու համար»,- հայտարարել է պետքարտուղարը։ «Այս գործողության նպատակը նրանց բալիստիկ հրթիռների ներուժի ոչնչացումն է եւ ապահովելը, որ նրանք չկարողանան այն վերականգնել»,- ընդգծել է Ռուբիոն։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ