Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Քննչական կոմիտեի նախագահը պարգևատրել է բանակային խաղերի ռեկորդ սահմանած քննիչին Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ Իրանին հաջողվել է շրջանցել ամերիկյան պաշտպանական համակարգերը. NYT Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են ագրոոլորտում համագործակցությունը Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարությունն իրազեկում է ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը Բելառուսի տարածքում քաղաքացիական անձանց փոխանակում է իրականացվել Վարշավայում ձերբակալվել է ՌԴ քաղաքացի Եվրոպայի ամենաշոգ ամառը «Նոան» պարտվեց «Սիոնին» Ռոբոտ-շները կպահպանեն Չինաստանի լուսնային կայանը

Քննչական կոմիտեի նախագահը պարգևատրել է բանակային խաղերի ռեկորդ սահմանած քննիչինԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտԻրանին հաջողվել է շրջանցել ամերիկյան պաշտպանական համակարգերը. NYTՋերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամասՀայաստանն ու Ղազախստանը քննարկել են ագրոոլորտում համագործակցությունըԱնվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունըԲելառուսի տարածքում քաղաքացիական անձանց փոխանակում է իրականացվելՎարշավայում ձերբակալվել է ՌԴ քաղաքացիԵվրոպայի ամենաշոգ ամառը«Նոան» պարտվեց «Սիոնին»Ռոբոտ-շները կպահպանեն Չինաստանի լուսնային կայանըՄարտուն Գրիգորյանը կալանավորվել էԻ՞նչ միտումներ կան անշարժ գույքի շուկայումԳլխավոր դատախազը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով վճռաբեկ բողոք է ներկայացրելՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 14.08.2026ԵՄ-ն՝ Հայաստանի բարեփոխումների մասին․ առաջընթացին զուգահեռ դեռեւս խնդիրներ կանԱՄՆ-ը վերսկսել է իրանական նավահանգիստների շրջափակումը Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոնԱբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցումԿեսօրից հետո` կարճատեւ անձրեւ7 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Էմին Օհանյանը. Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունԿակաոյի փոշին ՀՀ կներմուծվի առանց ներմուծման մաքսատուրքի վճարմանՄեղրիի համայնքային ոստիկանները Շվանիձորում ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելՋրային կոմիտեն և Ագրարային համալսարանը փնտրում են մասնագիտական կադրերի պատրաստման նոր հնարավորություններՏավուշում «ՀԷՑ»-ի ցանցերի արդիականացման աշխատանքները շարունակվում են․ Ռոմանոս Պետրոսյանն այցելել է «Աղստև» մասնաճյուղՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՍայաթ-Նովայի պողոտայի մի հատվածում կանգառը կարգելվիՓրկարարները Սիսիանում օգնություն են ցուցաբերել կիսակառույց շինությունում հայտնված երեխաներին և տեղափոխել անվտանգ վայրԱլմաթիում բացվել է «Հայաստանի գունապնակը» ցուցահանդեսըՎերին Լարսում տարհանում է իրականացվել տարերային աղետի վտանգի պատճառովԿառավարությունը 5 նոր ավտոբուս կգնի գյուղական դպրոցների երեխաներին տեղափոխելու համարՌուսական բիզնեսում աճել է չինական արհեստական բանականության լեզվական մոդելների օգտագործումըՀարավային Լիբանանի զգալի հատվածներ փաստացի դարձել են անբնակելիԿասեցվել է Սիսմուր ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունըTRIPP-ի համաձայնագիրը շատ մոտ աապագայում կգա խորհրդարան, և մենք այն կվավերացնենք. Սարգիս ԽանդանյանՀՀ-ի և ՄԹ-ի միջև հարաբերությունները վերջին տարիներին նշանակալի առաջընթաց են արձանագրել. Ռուբինյանն ընդունել է դեսպանինԷսթետիկ բժշկությունը Հայաստանում․ որքան է աճել գեղեցկության գինըԿոտայքի մարզում կկառուցվի հատուկ կացարան ՀՀ-ում ապաստան հայցող անձանց համարԹուրքիայի Ֆեթհիե շրջանում, հրդեհ է բռնկվելԿասպից ծովի ջրի մակարդակը նվազել էՀաստատվել է օտարերկրյա պետության քաղաքացու կողմից ՀՀ քաղաքացի համարվող և ՀՀ տարածքից դուրս ապրող երեխայի որդեգրման կարգըԼոռու մարզի որոշ հասցեներում 36 ժամ գազ չի լինիԳյումրիում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը«ԱԿԶ» ապրանքային նշանի ներքո գործող ընկերությունը տուգանվել էԴավիթաշենի համայնքային ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. թմրանյութի 51 փաթեթ է հայտնաբերվելԱրդեն երկրորդ անգամ բարեկրթության կանոններն այդ դահլիճում խախտվում են. Ռուբեն ՌուբինյանՌուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկի հերթական խմբաքանակն է տեղափոխվում ՀայաստանՇարունակելու ենք ջանքերը խաղաղության օրակարգի առաջմղման ուղղությամբ. ԱլիևԿողմերի հնարավորությունները հավասար են․ Սանդրո Պերկովիչ
Հայաստան

Մոպեդները, տրիցիկլներն ու կվադրիցիկլները կմտնեն պարտադիր ապահովագրության դաշտ

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է օրենքի նախագիծ, որով առաջարկվում է մոպեդները, տրիցիկլները և կվադրիցիկլները ներառել պարտադիր ապահովագրության համակարգի մեջ։ Վերջին շրջանում այս տեսակի տրանսպորտային միջոցների քանակը զգալիորեն աճել է, ինչը, ըստ գործադիրի, առաջացրել է վերահսկողության և անվտանգության ապահովման լրացուցիչ անհրաժեշտություն։

Կառավարությունն առաջարկում է մոպեդները, տրիցիկլները և կվադրիցիկլները բերել պարտադիր ապահովագրության դաշտ։ Փոփոխություններ են նախատեսվում «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքում։

Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի խոսքով՝ վերջին շրջանում ճանապարհային երթևեկությանը մասնակցող այս տեսակի տրանսպորտային միջոցների քանակը զգալիորեն ավելացել է։

«Երեկվա՝ մարտի 1-ի դրությամբ երկրում հաշվառված է 2594 երկանիվ մոպեդ, 29 եռանիվ մոպեդ, 127 տրիցիկլ և կվադրիցիկլ»,- նշել է Ղազարյանը։

«Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանին հետաքրքրում էր, թե ինչպես է կատարվելու վերահսկողությունն այս տրանսպորտային միջոցների նկատմամբ։ Պատգամավորը մատնանշում է կոնկրետ դեպքեր, երբ անվտանգության նորմերը չեն պահպանվում։

«Հնդիկների մոպեդների վերահսկողությունը ո՞նց է լինելու»։

Փոխնախարարի խոսքով՝ վերահսկողությունը կատարվելու է այնպես, ինչպես տրանսպորտային այլ միջոցների պարագայում՝ թե՛ տեխնիկական միջոցներով, թե՛ պարեկային ծառայության կողմից։

«Բացի դրանից սահմանվել է պարտադիր հաշվառման պահանջ, և նույնականացումն արվելու է պարտադիր կարգով՝ նույն գործիքակազմով։ Ինչպես այլ տրանսպորտային միջոցների նկատմամբ ենք խստացնում վերահսկողությունը, այնպես էլ դրանց համար են սահմանվելու ԱՊՊԱ պայմանագրեր և պարտադիր ապահովագրության պահանջ»։

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մեկ այլ օրինակ բերեց՝ նշելով, որ տրանսպորտային այդ միջոցները հաճախ խախտումներ են կատարում, ստեղծում երթևեկության համար վտանգավոր իրավիճակներ և գտնում են միջոցներ պատասխանատվությունից խուսափելու համար։

«Հնդիկ առաքիչները հարմարվել են մեր իրականությանը։ Որպեսզի խուսափեն պատասխանատվությունից, հետևի համարները ծռում են․ ո՞նց եք կանոնակարգելու»։

«Ընդհանուր առմամբ գործում են նույն կարգավորումները ինչպես բոլոր մեքենաների դեպքում։ Սակայն այս կարգավորումը, որը մենք ընդունում ենք, ևս մեկ խթան է, որպեսզի ոլորտը լիարժեքորեն մտնի վերահսկողության դաշտ»։

Անդրանիկ Քոչարյանն այս համատեքստում խոսում է նաև ինքնագլորների խնդրի մասին։

«Ինքնագլորները վարելու տարածք չունեն, մայթերով են երթևեկում, սաղավարտ չունեն։ Հիմա ավելին՝ երկու հոգով են վարում, կարող է նույնիսկ երրորդը նստել մյուսի ուսերին։ Արագացնում են ընթացքը և հաշվի չեն առնում, որ այդ արագությունը կարող է դառնալ անկառավարելի։ Հնարավոր է՝ երեխա լինի, հնարավոր է՝ չնկատենք, բախվեն և կյանք կորցնեն»։

Նախարարի խոսքով՝  ինքնագլորների ոլորտն ուսումնասիրվում է, և կարգավորումները կներկայացվեն առանձին նախագծով։