Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Քննչական կոմիտեի նախագահը պարգևատրել է բանակային խաղերի ռեկորդ սահմանած քննիչին Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ Իրանին հաջողվել է շրջանցել ամերիկյան պաշտպանական համակարգերը. NYT Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են ագրոոլորտում համագործակցությունը Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարությունն իրազեկում է ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը Բելառուսի տարածքում քաղաքացիական անձանց փոխանակում է իրականացվել Վարշավայում ձերբակալվել է ՌԴ քաղաքացի Եվրոպայի ամենաշոգ ամառը «Նոան» պարտվեց «Սիոնին» Ռոբոտ-շները կպահպանեն Չինաստանի լուսնային կայանը

Քննչական կոմիտեի նախագահը պարգևատրել է բանակային խաղերի ռեկորդ սահմանած քննիչինԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտԻրանին հաջողվել է շրջանցել ամերիկյան պաշտպանական համակարգերը. NYTՋերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամասՀայաստանն ու Ղազախստանը քննարկել են ագրոոլորտում համագործակցությունըԱնվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունըԲելառուսի տարածքում քաղաքացիական անձանց փոխանակում է իրականացվելՎարշավայում ձերբակալվել է ՌԴ քաղաքացիԵվրոպայի ամենաշոգ ամառը«Նոան» պարտվեց «Սիոնին»Ռոբոտ-շները կպահպանեն Չինաստանի լուսնային կայանըՄարտուն Գրիգորյանը կալանավորվել էԻ՞նչ միտումներ կան անշարժ գույքի շուկայումԳլխավոր դատախազը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով վճռաբեկ բողոք է ներկայացրելՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 14.08.2026ԵՄ-ն՝ Հայաստանի բարեփոխումների մասին․ առաջընթացին զուգահեռ դեռեւս խնդիրներ կանԱՄՆ-ը վերսկսել է իրանական նավահանգիստների շրջափակումը Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոնԱբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցումԿեսօրից հետո` կարճատեւ անձրեւ7 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Էմին Օհանյանը. Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունԿակաոյի փոշին ՀՀ կներմուծվի առանց ներմուծման մաքսատուրքի վճարմանՄեղրիի համայնքային ոստիկանները Շվանիձորում ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելՋրային կոմիտեն և Ագրարային համալսարանը փնտրում են մասնագիտական կադրերի պատրաստման նոր հնարավորություններՏավուշում «ՀԷՑ»-ի ցանցերի արդիականացման աշխատանքները շարունակվում են․ Ռոմանոս Պետրոսյանն այցելել է «Աղստև» մասնաճյուղՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՍայաթ-Նովայի պողոտայի մի հատվածում կանգառը կարգելվիՓրկարարները Սիսիանում օգնություն են ցուցաբերել կիսակառույց շինությունում հայտնված երեխաներին և տեղափոխել անվտանգ վայրԱլմաթիում բացվել է «Հայաստանի գունապնակը» ցուցահանդեսըՎերին Լարսում տարհանում է իրականացվել տարերային աղետի վտանգի պատճառովԿառավարությունը 5 նոր ավտոբուս կգնի գյուղական դպրոցների երեխաներին տեղափոխելու համարՌուսական բիզնեսում աճել է չինական արհեստական բանականության լեզվական մոդելների օգտագործումըՀարավային Լիբանանի զգալի հատվածներ փաստացի դարձել են անբնակելիԿասեցվել է Սիսմուր ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունըTRIPP-ի համաձայնագիրը շատ մոտ աապագայում կգա խորհրդարան, և մենք այն կվավերացնենք. Սարգիս ԽանդանյանՀՀ-ի և ՄԹ-ի միջև հարաբերությունները վերջին տարիներին նշանակալի առաջընթաց են արձանագրել. Ռուբինյանն ընդունել է դեսպանինԷսթետիկ բժշկությունը Հայաստանում․ որքան է աճել գեղեցկության գինըԿոտայքի մարզում կկառուցվի հատուկ կացարան ՀՀ-ում ապաստան հայցող անձանց համարԹուրքիայի Ֆեթհիե շրջանում, հրդեհ է բռնկվելԿասպից ծովի ջրի մակարդակը նվազել էՀաստատվել է օտարերկրյա պետության քաղաքացու կողմից ՀՀ քաղաքացի համարվող և ՀՀ տարածքից դուրս ապրող երեխայի որդեգրման կարգըԼոռու մարզի որոշ հասցեներում 36 ժամ գազ չի լինիԳյումրիում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը«ԱԿԶ» ապրանքային նշանի ներքո գործող ընկերությունը տուգանվել էԴավիթաշենի համայնքային ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. թմրանյութի 51 փաթեթ է հայտնաբերվելԱրդեն երկրորդ անգամ բարեկրթության կանոններն այդ դահլիճում խախտվում են. Ռուբեն ՌուբինյանՌուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկի հերթական խմբաքանակն է տեղափոխվում ՀայաստանՇարունակելու ենք ջանքերը խաղաղության օրակարգի առաջմղման ուղղությամբ. ԱլիևԿողմերի հնարավորությունները հավասար են․ Սանդրո Պերկովիչ
Աշխարհ

Դուբայում զբոսաշրջիկները մնացել են զբոսանավի վրա

Մերձավոր Արևելքի երկրների մի շարք օդանավակայաններ մարտի 1-ից  դադարեցրել են թռիչքները Իրանի դեմ շարունակվող ռազմական գործողությունների պատճառով։ Տասնյակ հազարավոր ուղևորներ են մնացել օդանավակայաններում։ Պատկերը նույնն է նաև Հայաստանի քաղաքացիների դեպքում։ ԱՄԷ մեկնած մեր հայրենակիցներն անորոշության մեջ են։ Հայաստան վերադառնալը խնդիր է դարձել նրանց համար։

«Երբ մենք օդանավակայանում էինք, տագնապի ազդանշանն էր միանում, և բոլորին այդ ժամանակ ասում էին՝ օդանավակայանը լքեք, բայց թե ուր լքենք, ոչ մեկը չգիտեր»։

Լարիսա Հարությունյանը ամուսնու հետ հանգստի էր մեկնել Աբու Դաբի։ Սակայն տարածաշրջանում սկսված պատերազմը ամբողջովին փոխել է նրանց պլանները․ որոշել են տուն վերադառնալ։ Սակայն Աբու Դաբիից Երևան հիմնական թռիչքը չեղարկվել է․ օդային սահմանները փակվել են, և տասնյակ հազարավոր զբոսաշրջիկներ մնացել են օդանավակայաններում։ Դուբայը տեսնելու մեկնած Լարիսան և ամուսինը գնացել են Աբու Դաբի, որտեղից էլ պետք է գային Հայաստան։ Սակայն նրանց օդանավը հետ է դարձել Իրանի հետ սահմանից։

«Վեց ժամ օդում ենք եղել, մոտ երկուսուկես ժամ միայն Աբու Դաբիում ենք պտտվել, որ օդանավակայաններից մեկը՝ Դուբայինը կամ Աբու Դաբիինը, ընդուներ ինքնաթիռը, որովհետև բոլորը հետ էին գալիս ու շատ դժվար էր։ Վեց ժամ մենք այդ օրը օդում ենք եղել, հետո իջանք Աբու Դաբի, մոտ հինգ ժամ էլ մնացինք օդանավակայանում, որովհետև ոչ մի կերպ մեր ավիաընկերությունը՝ Air Arabia–ն, չէր արձագանքում ո՛չ նամակներին, ո՛չ հեռախոսազանգերին»։

Որևէ կազմակերպված աջակցություն չկար՝ ասում է զրուցակիցս։ «Մենք նույն թռիչքի հայերով պարզապես ցրվեցինք։ Ամեն մեկը իր միջոցներով հյուրանոց գտավ»։

Հաջորդ օրը Աբու Դաբիի մշակույթի և զբոսաշրջության տնօրենությունը հայտարարեց, որ պատրաստ է վճարելու Աբու Դաբիում գտնվող բոլոր զբոսաշրջիկների հարկադիր մնալու ծախսերը։ Լարիսա Հարությունյանի ընտանիքի՝  հյուրանոցի ու սննդի ծախսը նույնպես  հոգում է պետական մարմինը։ Սակայն հիմնական հարցը մնում է բաց՝ երբ և ինչպես կկարողանան վերադառնալ Հայաստան։ Ամենածանրն այս պահին անորոշությունն է՝ ասում է Լարիսան։ Նրանց չարտերային թռիչք են առաջարկում, որը բավական թանկ է, երթուղին էլ՝ բարդ ու բազմափուլ։

«Հայտարարություն ենք տվել, հայտը լրացրել ենք անընդհատ։ Ասում են` հայտը գնահատման փուլում է, բայց բոլորիս ավելացրել են մի հատ ընդհանուր չատի մեջ։ Մասնավոր ընկերությունն է թռիչք կազմակերպում՝ Fly One–ի  հետ գործակցությամբ։ Իրենք բոլորիս ասել են, որ 950 դոլար է նախնական տոմսը, բայց դա կարող է  ավելանալ, եթե ուղևորների քանակը փոքրանա։ Թռիչքը վաղը՝ ժամը 7–ին է։ Երեկոյան՝ մինչև այդ, պետք է Աբու Դաբիից ու Դուբայից ժողովուրդը հասնի Մասկատ անհայտ ձևով՝ տաքսիներով կամ ինչ–որ ավտոբուսներ վարձելով։ Խայտառակ վիճակ է։ Ու դու պետք է Օմանի սահմանը հատես անհայտ պայմաններում։ Մի խոսքով՝ չարտերային թռիչքի ուղղությունն էլ էսպես են կազմակերպել։ Մասկատից Սաուդյան Արաբիայով պետք է թռչի Շարմ էլ Շեյխ, վայրէջք կատարի այնտեղ, վերալիցքավորվի ինքնաթիռը, նորից թռչի Թուրքիայով Հայաստան։ Էսպիսի անորոշ ,անհասկանալի իրավիճակ է»։ 

Մյուս զրուցակիցս Նատա Հարությունյանն է։ Ընկերուհու՝ Լիանա Առաքելյանի հետ նա նույնպես գնացել է Դուբայ հանգստի։ Փետրվարի 28–ին պետք է սկսվեր նրանց ծովային շրջագայությունը, սակայն 7 հզր ուղևորով զբոսանավը Դուբայի նավահանգստից չեղարկել է շրջագայությունը։

«Մեզ հետ պարբերաբար նավապետը կապի է դուրս գալիս, ասում, որ այս  պահի դրությամբ ամենաանվտանգ տեղը նավի վրա է, խնդրում են չլքել նավը, խնդրում են, եթե անգամ դուրս են գալիս մարդիկ, նավահանգստի տարածքը չլքեն։ Ես, ճիշտն ասած, դուրս չեմ եկել, չեմ էլ փորձել, չգիտեմ` դրսում ինչ վիճակ է։ Մեր սենյակը փակ է, պատուհան էլ չկա, որ ասեմ` ձայներ են լսվում։ Այստեղ մարդիկ կան, որ ասացին՝ պայթյունի ձայներ լսվում են»։

Նատան ու Լիանան կապ են հաստատել ՀՀ դեսպանության հետ, լրացրել են նաև  ԱԳՆ–ի հրապարակած հայտը։ Անհամբերությամբ սպասում են, որ հնարավորինս շուտ վերադառնան Հայաստան։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ  կառավարությունը կարիքի գնահատում է կատարում Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին օդային ճանապարհով Հայաստան տեղափոխելու համար։ «ԱԳՆ–ի նախորդիվ տարածած հայտարարության հիման վրա այս պահին կատարվում է կարիքի գնահատում: Հետաքրքրություն ցուցաբերած քաղաքացիներին խնդրում ենք այս պահին պարզապես լրացնել հայտը:  Կոնկրետ թռիչքի մասին տեղեկությունը հաստատվելու պարագայում կապ կհաստատվի գրանցված քաղաքացիների հետ: Այդ ընթացքում հաշվի կառնվեն անվտանգային իրավիճակի փոփոխությունները, ինչպես նաև ավիաընկերությունների կողմից այլընտրանքային վերադարձ ապահովելու հնարավորությունները»: 

Նախարարությունը տեղեկացրել էր նաև, որ առաջնահերթությունը կտրվի կանանց, երեխաներին, տարեց և առողջական խնդիր ունեցող անձանց։ Անդրադառնալով Մերձավոր Արևելքի երկրներում գտնվող ՀՀ քաղաքացիներին և նրանց տարհանելու հնարավորություններին, ՀՀ ԱԳՆ խոսնակը վստահեցրել է, որ Արաբական Միացյալ Էմիրություններում, Քուվեյթում, Կատարում, Օմանում և Իրաքում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկներն աշխատում են շուրջօրյա արտակարգ ռեժիմով։ Կապ է պահպանվում համապատասխան ավիաընկերությունների հետ՝ իրավիճակի շուրջ օպերատիվ տեղեկություններ ստանալու, ճշտելու, թե թռիչքների մեջ արդյոք ՀՀ քաղաքացիներ կան, պարզելու պայմանները և ըստ անհրաժեշտության լրացուցիչ աշխատանք կատարելու նպատակով:

Որոշ ավիաընկերություններ, սակայն, արդեն հայտարարել են չվերթների չեղարկման մասին։ Մասնավորապես՝ Qatar Airways–ը նշել է, որ կվերսկսի թռիչքները, երբ Կատարի քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտարարի երկրի օդային տարածքի անվտանգ վերաբացման մասին։ Նույնը վերաբերում է նաև Emirates Airlines-ին, որը դադարեցրել է Դուբայից Երևան և հակառակ ուղղությամբ չվերթները։ «Զվարթնոց» օդանավակայանի չվացուցակով՝ դեպի ԱՄԷ և Իրան մարտի 2-ի բոլորը թռիչքները  չեղարկված են։

radiolur.am