Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաներին հասցված հարվածների հետևանքով ավելի քան 500 ամերիկացի զինվորական է զոհվել և տուժել
Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաներին հասցված հարվածների հետևանքով ավելի քան 500 ամերիկացի զինվորական է զոհվել և տուժել. հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, հայտնում է ՌԻԱ նովոստի-ն։ «Բահրեյնում ամերիկացի զինվորականների տեղակայման վայրը ենթարկվել է երկու բալիստիկ հրթիռների հարձակման, մյուս բազաները նույնպես ենթարկվել են մշտական հարձակումների, որոնք այս պահի դրությամբ հանգեցրել են 560 ամերիկացի զինվորականների մահվան և վիրավորման»,- ասված է հայտարարության մեջ, որը հրապարակել է Fars գործակալությունը:
Իր հերթին, իրանական Tasnim գործակալությունը հայտնել է ԱՄԷ-ում նստավայրի գնդակոծության ժամանակ Կենտրոնական հետախուզական վարչության վեց բարձրաստիճան սպաների լիկվիդացման մասին:
ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունն ընդունել էր միայն երեք զինվորականի մահը: Եվս հինգը, ինչպես պնդում էին, ստացել էին ծանր վիրավորումներ:
Այնտեղ նաև հերքել էին իրանական հրթիռների՝ «Աբրահամ Լինքոլն» ավիակրին հարվածելու մասին հայտարարությունը՝ նշելով, որ դրանք իբր նույնիսկ չեն մոտեցել նավին: ԻՀՊԿ-ն հայտնել էր դրա ուղղությամբ չորս բալիստիկ հրթիռ արձակելու մասին:


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ