ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիա է տեղափոխել կործանիչների երկու էսկադրիլիա՝ Մերձավոր Արևելք ուղարկելու համար
ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիա է տեղափոխել հինգերորդ սերնդի F-35A Lightning II սթելս կործանիչների ևս մեկ էսկադրիլիա և F-15E կործանիչների էսկադրիլիա՝ հետագայում Մերձավոր Արևելք ուղարկելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով Military Air Tracking Alliance ավիացիոն ռեսուրսի տվյալները։
Անդրատլանտյան թռիչքից հետո Մեծ Բրիտանիայի Լեյքենհիթ ավիաբազա են ժամանել տասներկու F-35A Lightning II կործանիչ և տասներկու F-15E Strike Eagle կործանիչ։ Նրանց ուղեկցել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի KC-135R Stratotanker և KC-46 Pegasus լցավորող ինքնաթիռները։ Հորդանանի Մուվաֆաք Սալթի ավիաբազայում արդեն տեղակայված են 30 F-35A և 36 F-15E կործանիչներ։
Ինչպես հաղորդել են իսրայելական զանգվածային լրատվամիջոցները, փետրվարի 24-ին Իսրայել է ժամանել F-22 Raptor հինգերորդ սերնդի սթելս կործանիչների առաջին էսկադրիլիան՝ բաղկացած 11 ինքնաթիռից։ Անգլիայից թռիչքից հետո, որտեղ դրանք ժամանակավորապես տեղակայված էին, կործանիչները վայրէջք են կատարել Իսրայելի Օվդա ավիաբազայում՝ Նեգևի անապատում։
Մերձավոր Արևելք տեղափոխման է պատրաստվում F-22 Raptor-ների ևս մեկ էսկադրիլիա՝ բաղկացած 13 կործանիչից. այս էսկադրիլիան գտնվում է Մեծ Բրիտանիայի ավիաբազայում: Սպասվում է, որ դա տեղի կունենա առաջիկա օրերին։
2025 թ. հունիսին F-22 Raptor կործանիչներն օգտագործվել են Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներ հասցրած ամերիկյան B-2A Spirit ռազմավարական սթելս ռմբակոծիչների մարտական պաշտպանության համար։
Հաշվի առնելով տարածաշրջանում տեղակայված երկու ավիակիրների տախտակամածային օդուժը՝ այս պահին Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելքում ունի ավելի քան 210 մարտական ինքնաթիռ:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները