«Վեոլիա Ջուր»–ը վնասում է ժողովրդին ԾԻԳ–ից վրեժը հանելու համա՞ր
«Փաստ» օրաթերթը գրում է.
Վեոլիա Ջուր» ընկերությունը շունչը պահած սպասում է, թե երբ է գալու այն «պայծառ» օրը, որ կարողանա մայրաքաղաքի տարբեր թաղամասերի առանձնատների ջուրը կտրել, դրանով հասարակությանը ոտքի հանել ու այդ ձեւով պատժել կառավարությանը: Կռվախնձորը մայրաքաղաքի մասնավոր տների հին ջրագծերը նորով փոխարինելու ծրագիրն է եղել, բայց քանի որ այդ յուղոտ պատառը ոչ թե ընկերությանն է բաժին հասել, այլ ԾԻԳ–ին, ուստի «Վեոլիա Ջուրը» որոշել է բաժանորդների նյարդերի հաշվին ԾԻԳ–ից վրեժ լուծել: Եվ չի բացառվում, որ մասնավոր տների ջուրը շուտով կտրեն պատճառաբանելով, թե տունը նոր ջրագծին միանալու նախագիծ չունի:
Նման սխեմայով արդեն կան տներ, որոնք ջրազրկման վտանգի առջեւ են: Եվ այս ամենը լավ իմանալով՝ ջուր մատակարարող ընկերությունը դարան մտած սպասում է, թե երբ է այս աղմուկն ավելի մեծանալու:
Խնդիրն այն է, որ «Վեոլիա Ջուրը» հրաժարվում է ջրի հաշվիչը պլոմբել ու տների ջուրը միացնել՝ պատճառաբանելով, թե ջրի խողովակները ստանդարտների համապատասխան չեն կառուցված:
Եվ նախապես մարդկանց իրազեկելու փոխարեն, ընդամենը գալիս են ու գուժում, որ ջրագիծը չի համապատասխանում պահանջվող չափանիշներին: Դե, բնակիչ ջան, անջուր մնա ու սկսիր հայհոյել երկիրն էլ, իշխանություններին էլ:
Իրականում մի հին «բազար» է, որը սկսվել է տարիներ առաջ «Վեոլիա Ջուր» ընկերության եւ Ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության ԾԻԳ»–ի միջեւ: Եվ քանի որ մայրաքաղաքի տարբեր թաղամասերի առանձնատներին մատակարարող ջրագծերը բավականին հին ու մաշված էին եւ դրանք նորով փոխարինելու կարիք էր առաջացել, ուստի կառավարությունը վարկային ծրագրով իր վրա է վերցրել նոր ջրագիծ կառուցելու եւ ջրաչափը առանձնատներից դուրս հանելու եւ կառուցված դիտահորում տեղադրելու գործը, ինչն էլ փաստորեն դուր չի եկել մեր միակ ջրամատակարարին:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)