Ամենակարևորն այն է, որ մենք չդառնանք պատմական հիշողության գերիներ և չկտրվենք իրականությունից. Վահագն Խաչատուրյանի հարցազրույցը՝ «Manifesto»-ին
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Հունաստան կատարած պետական այցի ընթացքում հարցազրույց է տվել հունական հեղինակավոր «Manifesto» պարբերականին: Նախագահ Խաչատուրյանն անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքական մոտեցումներին, տարածաշրջանային զարգացումներին, Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման ուղղությամբ իրականացվող ջանքերին և այլ թեմաների:
Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի մասին՝ Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած հռչակագրին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վկայությամբ։ «Այն, ինչ տեղի ունեցավ օգոստոսի 8-ին, կարող էր անհավատալի թվալ։ Սակայն դա մեկ օրում տեղի չունեցավ։ Դրան նախորդեց բավականին երկար նախապատրաստական շրջան»,- ասել է ՀՀ նախագահը:
Վահագն Խաչատուրյանի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացը գործնական արդյունք է տվել նաև սահմանային իրավիճակի առումով: «Անցած տարվա հունվարի 25-ից մինչև օրս սահմանների երկայնքով իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չկան։ Նախկինում գրեթե ամեն օր սահմանային միջադեպեր էին տեղի ունենում», - ասել է Խաչատուրյանը:
Հայաստանի Հանրապետության նախագահն անդրադարձել է նաև Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում հայկական սփյուռքի որոշ հատվածի մտահոգություններին և նշել, որ արտերկրում հայկական համայնքների հետ հանդիպումների ընթացքում ըմբռնում է զգացել Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերի նկատմամբ: «Նրանց ներկայացրի Հայաստանի տնտեսական և քաղաքական իրավիճակը։ Զգացի, որ կա ըմբռնում մեր կառավարության քաղաքականության և քայլերի նկատմամբ: Ամենակարևորն այն է, որ մենք չդառնանք պատմական հիշողության գերիներ և չկտրվենք իրականությունից»,- նշել է նախագահը:
Հարցազրույցում Հայաստանի Հանրապետության նախագահը ներկայացրել է նաև հայ-հունական հարաբերությունների ներկա իրավիճակն ու զարգացման հեռանկարները, ընդգծել երկկողմ գործակցության խորացման կարևորությունը։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները