Գողություն Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծից. կան ձերբակալվածներ
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծից գողացվել են 4324 լարի արժողության պղնձե լարերը: Այս գործով ձերբակալվել է 3 մարդ, հաղորդում է Jnews.ge-ն:
Վրաստանի Ներքին գործերի նախարարության Նինոծմինդայի շրջանային բաժանմունքը Ծալկայի շրջանի բաժնի հետ միասին ձերբակալել է 3 անձի, երկաթուղու պղնձե կոնտակտային լարեր գողանալու մեղադրանքով:
Ըստ հետաքննության, 27-ամյա Ի.Բ.-ն, 25-ամյա Զ.Թ.-ն և 27-ամյա Գ.Գ.-ն Մարաբդա-Կարծախի երկաթուղու Նինոծմինդայի կայարանից գողացել են լարեր:
Մալուխի սեփականատերը ATEF Georgia ընկերությունն է: Վնասը գերազանցել է 4.3 հազար լարին:
Մեղադրյալներին բռնել են Ծալկա քաղաքի մոտ «տաք հետքերով»: ՆԳՆ աշխատակիցները նրանց մեքենայում գտել են գողացված լարերը, որոնք բռնագրավվել են և կհանդիսանան նյութական ապացույց:
Հարուցվել է քրեական գործ «Գողություն, պատճառելով մեծ վնաս» հոդվածով: Մեղադրյալներին սպասվում է 4-ից 7 տարի ազատազրկում:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...