Իվանկա Թրամփին եւ նրա ամուսնուն մեղադրում են եկամուտները թաքցնելու մեջ
Վաշինգթոնում բնակվող փաստաբանը դատի է տվել ԱՄՆ նախագահի դստերը՝ Իվանկա Թրամփին եւ նրա ամուսնուն՝ Ջարեդ Քուշներին, որոնք հանդիսանում են նախագահի խորհրդականները, մեղադրելով նրանց եկամուտները թաքցնելու մեջ: Այս մասին հաղորդում է Politico-ն:
Հայցի համաձայն՝ ամուսինները հռչակագրում չեն ներառել 30 ներդրումային ֆոնդերի ակտիվների մասին տեղեկությունը, որոնց բաժնետոմսերի սեփականատերերն են հանդիսանում: Հայցի մեջ նշված է, որ որոշ դեպքերում Քուշները հրաժարվել է տրամադրել տվյալներ «գոյություն ունեցող գաղտնիության համաձայնագրի» պատճառով, որը, փաստաբանի կարծիքով, հակասում է 1978 թ․ ընդունված ԱՄՆ քաղաքացիական ծառայողների էթիկայի օրենքին:
«Հայցը նպատակ ունի պարտադրել պատասխանող կողմին փոխել եկամուտների հայտարարագիրը եւ բացահայտել այդ ֆոնդերից ստացվող միջոցները, ինչպես նաեւ ունեցած ֆինանսական շահերը», - նշված է փաստաթղթում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)