Lufthansa-ի օդաչուները հայտարարել են 24-ժամյա գործադուլի մասին
Գերմանական Lufthansa ավիաընկերության օդաչուներն ու ուղեկցորդուհիները փետրվարի 12-ին 24-ժամյա գործադուլ կանեն, այս մասին հայտարարել են Vereinigung Cockpit (VC) օդաչուների և UFO-ի ուղեկցորդուհիների արհմիությունները։ Նրանք պահանջում են Lufthansa-ի աշխատակիցների կենսաթոշակային պայմանների բարելավում և անձնակազմի առաջիկա կրճատումների վերաբերյալ ղեկավարության հետ բանակցություններ։
Գործադուլի պատճառով Lufthansa-ն չեղարկում է Մայնի Ֆրանկֆուրտի, Մյունխենի, Համբուրգի, Բեռլինի, Դյուսելդորֆի և Գերմանիայի այլ քաղաքների օդանավակայաններից նախատեսված բոլոր չվերթները։
VC-ի փոխնախագահ Անդրեաս Պինեյրոն պարզաբանել է, որ արհմիության անդամները «շատ են ցանկանում խուսափել իրավիճակի սրացումից», բայց դեռևս որևէ զիջում չի եղել Lufthansa-ի ղեկավարության կողմից։ Ավիաընկերության խոսնակ Մարկ Բարոնը գործադուլն անվանել է «անհամաչափ միջոց» և կոչ արել արհմիություններին երկխոսության։
Lufthansa-ի վերջին ֆինանսական հաշվետվությունը ցույց է տալիս, որ ընկերությունը 2024 թվականին կորցրել է իր շահույթի մեկ հինգերորդը։ Նրա շահութաբերությունը հետ է մնում եվրոպական այլ առաջատար ավիաընկերություններից։
Պարտքի բեռը նվազեցնելու համար Lufthansa-ն հայտարարել է ծախսերի կրճատման մասին: Մասնավորապես, ընկերությունը նախատեսում է կրճատել 4000 աշխատատեղ (իր ընդհանուր աշխատուժի մոտավորապես 4%-ը): Ինչպես կանխատեսվում է, կճատման տակ կընկնեն շուրջ 800 բորտուղեկցորդներ:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Սկսվել է ծիրանի արտահանումը