Միջադեպ բենզալցակայանի տարածքում՝ զենքի գործադրմամբ
ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ բենզալցակայանի աշխատակցի՝ հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ։
2017 թվականի դեկտեմբերի 15-ին «Էրեբունի» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել առ այն, որ «ոտնաթաթի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Երեւանի բնակիչ Լ.Գաբրիելյանը՝ ծնված 1997 թ.։
Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երիտասարդը նշված վնասվածքն ստացել է Արմենակյան փողոցի վրա գործող բենզալցակայանին կից սրահում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Նախնական տվյալներով՝ հաճախորդներից մեկը, վիճաբանելով տուժողի հետ, իր մոտ գտնվող հրազենից կրակել է նրա ոտքի ուղղությամբ՝ աջ ոտնաթաթին պատճառելով մարմնական վնասվածք, որի հետեւանքով խաթարվել է նաեւ բենզալցակայանի բնականոն աշխատանքը:
Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով, ստեղծվել քննչական խումբ։ Կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է վիճաբանության շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ նրան հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։
Նախաքննությունը շարունակվում է:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)