Կառլ III-ը պատրաստ է աջակցել իրավապահներին
Թագավոր Կառլ III-ը առաջին անգամ արձագանքել է Ջեֆրի Էփշտեյնի գործով նոր բացահայտումներին՝ հայտարարելով, որ Բուքինգեմյան պալատը պատրաստ է համագործակցել իրավապահների հետ՝ իր եղբոր՝ նախկին արքայազն Էնդրյու Մաունթբեթեն-Վինձորի դեմ առաջադրված մեղադրանքների քննության շրջանակում։ Պալատի պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ նշվում է. «Թագավորը հստակորեն հայտարարել է՝ թե՛ խոսքով, թե՛ աննախադեպ քայլերով, որ խորապես մտահոգված է պարոն Մաունթբեթեն-Վինձորի վարքագծի վերաբերյալ շարունակաբար հրապարակվող պնդումներով»։
ԱՄՆ-ում հրապարակված Էփշտեյնի գործին առնչվող ծավալուն փաստաթղթերից պարզ է դարձել, որ Էնդրյուն Էփշտեյնին փոխանցել է Սինգապուր, Հոնկոնգ և Վիետնամ կատարած իր այցերի մասին հաշվետվություններ, ինչպես նաև ներդրումային հնարավորություններին վերաբերող գաղտնի տվյալներ։
Պալատի ներկայացուցիչը հավելել է. «Թեև կոնկրետ պնդումները պետք է հասցեագրվեն պարոն Մաունթբեթեն-Վինձորին, եթե Թեմզայի հովտի ոստիկանությունը դիմի մեզ, մենք պատրաստ ենք աջակցել նրանց՝ ինչպես նախատեսված է»։
ԱՄՆ Արդարադատության նախարարության հրապարակած էլեկտրոնային նամակներից պարզվում է, որ 2010 թվականի նոյեմբերի 30-ին, Ասիայի երկրներ կատարած այցերից հետո, նախկին արքայազնը պաշտոնական հաշվետվությունները Էփշտեյնին է փոխանցել իր խորհրդականից դրանք ստանալուց անմիջապես հետո։
Փաստաթղթերում հրապարակվել են նաև Աֆղանստանում ներդրումային հնարավորությունների վերաբերյալ տվյալներ, որոնք ներկայացվել են որպես գաղտնի և, ենթադրաբար, փոխանցվել են Էփշտեյնին 2010 թվականի դեկտեմբերի 24-ին։


















































Մեծ Բրիտանիայի թագավորի եղբորը ազատ են արձակել 12-ժամյա հարցաքննությունից հետո
Արքայազն Ուիլյամը ցանկանում է ընտանիքին զրկել թագավորական տիտղոսներից
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Սկսվել է ծիրանի արտահանումը