2018 թվականից կարգելվի աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը Հայաստան
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Պետական պաշտոնյաները հերթական անգամ չեն գիտակցում իրենց դիրքի կարեւորությունը եւ հանրությանը մոլորության մեջ գցելով` խաբում են: Նման պաշտոնյա է նաեւ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նախարարությունը մշակել է նախագիծ, ըստ որի` 2018 թվականի ապրիլի 1-ից կարգելվի աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը Հայաստան: Իսկ հետագայում կարգելվի նաեւ դրանց շահագործումը, վերահաշվառումը:
Հիշեցնենք, սակայն, նախարար Մարտիրոսյանը կարող էր ազնիվ գտնվել ու այս մասին տեղեկացնել մարդկանց այն ժամանակ, երբ այս թեմայի շուրջ աղմուկ բարձրացավ, ու հանրությունը խոսում էր, որ աջակողմյան ղեկով տեղաբախշմամբ ներմուծումը հնարավոր է առաջիկայում արգելվի: Նա մի քանի անգամ կրկնել էր իր նույն ձեւակերպումը` «առայժմ որոշում չկա»: Բայց իրականում այս հարցը որոշված է եղել վաղուց, պարզապես փորձել են հասարակությանը «կամաց-կամաց» մատուցել այդ թեման: Ու եթե իշխանություններն ազնիվ գտնվեին, ապա հանրությունը կիմանար, թե ինչպես արձագանքել, ու միգուցե չներկրեին աջակողմյան ղեկով մեքենաներ»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)