Մաքֆոլ․ Թրամփի ու Պուտինի զրույցը ԱՄՆ –ի շահերին չէր համապատասխանում
Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլը քննադատել է Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփին Վլադիմիր Պուտինի հետ նրա հեռախոսազրույցի համար, որը կայացել է նախօրեին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով MSNBC-ը։ Մաքֆոլը հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտնել է, որ զարմացած է նրանով, որ Թրամփի խորհրդականները չեն կանխել այդ զանգը։ «Ինձ ցնցում է, որ հեռախոսազրույցը կայացել է»,- ասել է նախկին դեսպանը։ «Իմ կարծիքով՝ այդ զանգը չէր համապատասխանում ամերիկյան ազգային շահերին»,ժ ասել է նա։
Մաքֆոլը քննադատել է ԱՄՆ նախագահին այն բանի համար, որ զրույցի ընթացքում Թրամփը շնորհակալություն է հայտնել Պուտինին ամերիկյան տնտեսության աճի տեմպերի մասին դրական արտահայտությունների համար։ Ըստ նախկին դեսպանի՝ Ռուսաստանում գիտեն, որ «Թրամփին հաճելի բաներ ասելու դեպքում»՝ նրանից նույնպես կարելի է դրական պատասխան ակնկալել։
Պուտինը դեկտեմբերի 14-ին մեծ ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ չի ուզում գնահատական տալ Թրամփի աշխատանքին, սակայն տեսնում է ձեռքբերումներ ԱՄՆ տնտեսության ու շուկայի աճի մեջ։ Նրա խոսքով՝ կարելի է «բավականին լուրջ ձեռքբերումներ նկատել անգամ այս փոքր ժամանակահատվածում», երբ ԱՄՆ-ն կառավարում է Թրամփը։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)