Երջանիկը ծեծի է ենթարկել զոքանչին, ապա նաև՝ սպառնացել սպանել
Տղամարդը հայտնվել է ամբաստանյալի աթոռին նախկին կնոջ մորը ծեծի ենթարկելու և սպանության սպառնալիքներ տալու համար:
Ըստ մեղադրանքի՝ Երջանիկ Գեղամյանը 2017 թվականի օգոստոսի 26-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ալկոհոլի ազդեցության տակ, Արարատի մարզի Բաղրամյան գյուղում գտնվող նախկին կնոջ մոր՝ Անահիտ Մանուկյանի տանը վիճաբանել է վերջինիս հետ, որի ընթացքում մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ ձախ ձեռքի բաց ափով հարվածել է նրա պարանոցին, այնուհետև նույն տան բակում առկա փայտյա աթոռով հարվածել է նրա մեջքին, որից հետո բռունցքներով հարվածել մարմնի տարբեր մասերի՝ կրծքավանդակին, գլխին և վերջինիս առողջությանը՝ կրծքավանդակի և գլխի ծոծրակային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդերի ձևով, պատճառել թեթև վնաս պատճառելու հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
Բացի այդ Երջանիկ Գեղամյանը նույն օրը նախկին կնոջ մոր հետ վիճաբանության ժամանակ ասել է, որ սպանելու է նրան և մեղադրանքի համաձայն՝ այդ արտահայտություններն անելու ժամանակ եղել է ագրեսիվ, վախեցնող, դրսևորել է հարձակողական վարքագիծ, սպառնալիքներ հնչեցնելիս բղավել է, փոխվել են նրա դեմքի միմիկաները, աչքերը կարմրել են, ձայնը դարձել է վճռական, կոնկրետ և այդ կերպ նրա հասցեին տվել է սպանության սպառնալիքներ, որն իրականացնելու իրական վտանգ է եղել և որն Անահիտ Մանուկյանն ընկալել է որպես իրական:
Երջանիկ Գեղամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ և 137-րդ հոդվածի 1-ին մասով:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Գործը կքննվի Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի նախագահությամբ:
Աղբյուրը` Փաստինֆո


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)