Թուրքմենստանում սննդային ճգնաժամ է
Թուրքմենստանում հիմնական սննդատեսակների ճգնաժամ է սկսվել: Այս մասին հայտնում է «Lenta.ru»-ն՝ «Ազատլիկ» ռադիոկայանին հղումով:
Ըստ աղբյուրի՝ Մարիան և Ախալյան շրջաններում նոյեմբերին երկրու անգամ բարձրացել է ալյուրի գինը, իսկ դեկտեմբերի ամսվա սկզբին ամբողջ երկրում նկատվել է ալյուրի պակաս, քանի որ մարդիկ սկսել են այն մեծ քանակներով գնել՝ վախենալով գնի հետագա բարձրացմանը:
Մոտ 3 անգամ աճել է հացի գինը: Խնդիր է առաջացել նաև մսամթերքի շուկայում: Այնպես, պետական խանութներում մեկ անձը կարող է գնել ոչ ավել, քան 1 կգ հավի բուդ՝ վճարելով մոտ 8 մանատ: ՄԱսնավոր առևտրի կետերում հավի բուդը կարելի է գնել անսահմանափակ քանակով, սակայն մթերքի այս տեսակինը գինն այնտեղ կազմում է 10 մանատ:
Բացի այդ, գրանցվել է նաև ձվի դեֆիցիտ: Սննդամթերքի այդ տեսակի գինը 50-տոկոսանոց աճ է գրանցել: Աշխաբադի պետական խանութներում ձուն վաճառում են միայն մեծահասակներին և ոչ ավելի, քան 30 հատ մեկ անձի համար: Վաճառքի գործընթացին հետևում են ոստիկանները:
Գների կրկնակի աճ է նկատվել նաև քաղցրավենիքի, մրգի և բանջարեղենի, ինչպես նաև մանկական հագուստի շուկաներում:
Պետական մարմինները՝ մեկնաբանելով ստեղծված իրավիճակը, պնդում են, գնաճը կապված է արհեստականորեն առաջացրած դեֆիցիտով և լոգիստիկ դժվարություններով:
Երկրի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հրահանգել է երկրում վերականգնել «սննդամթերային առատությունը» և հրամանագիր ստորագրել սննդամթերային անվտանգության պետական կոմիտե ստեղծելու վերաբերյալ:
Zham.am


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)