ՄԻԵԴ-ը նախաձեռնում է Ադրբեջանի կողմից թույլ տրված խախտումների հետաքննման նոր գործընթաց
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) զբաղվում է այն հարցով,թե արդյոք Ադրբեջանի կողմից Իլգար Մամեդովի գործով դատավճռի չկատարումը կդասվի խախտումների նոր գործընթացի բնութագրիչների շարքում։
Գործընթացը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում ներկայացվել է 2010 թվականին եւ թույլ է տալիս Նախարարների կոմիտեին, որը պատասխանատու է դատարանի վճիռների կատարման վերահսկողության համար, դիմել ՄԻԵԴ-ին կազմակերպության անդամ պետության կողմից ստրասբուրգյան դատարանի վճռի չկատարման հարցով:
2017 թ. դեկտեմբերի 5-ին Կոմիտեն որոշում էր կայացրել Ադրբեջանի դեմ վարույթ սկսել՝ կապված իշխանությունների կողմից Մամեդովի անվերապահ ազատման մշտական մերժման հետ, այն բանից հետո, երբ ՄԻԵԴ-ը հայտնաբերել էր նրա իրավունքների բազմաթիվ խախտումներ: Հանձնաժողովի պաշտոնական դիմումը ստացվել է դեկտեմբերի 11-ին:
Մեծ պալատը կարող է լսելումներ անցկացնելու որոշում կայացնել: Եթե Մեծ Պալատը խախտում է գտնում, ապա գործը ուղարկվում է Նախարարների կոմիտե, ընդունված միջոցների վերանայելման համար։
Հիշեցնենք, որ 2014 թ․ դեկտեմբերից կոմիտեն ընդունել է մի շարք որոշումներ եւ միջանկյալ բանաձեւեր, որտեղ ընդգծվում էր 2014 թ․ մայիսի 22-ի ՄԻԵԴ վճռի մեջ նշված քրեական դատավարության էական խախտումները եւ կոչ էր արվում անմիջականորեն եւ անվերապահորեն ազատ արձակել Ի.Մամեդովին:
Սակայն, դատարանի վերջնական վճռից ավելի քան երեք տարի անց էլ մեղադրյալը դեռեւս գտնվում է անազատության մեջ քրեական դատավարության խախտումների պատճառով


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...