Դատապարտյալին տեսակցության են եկել կոշիկի մեջ թմրանյութով
2017թ. դեկտեմբերի 12-ին` ժամը 15:00-ին, ՀՀ ԱՆ «Սեւան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, կալանավորված անձ Վ. Ն.-ին տեսակցության եկած քաղաքացի Մ. Բ.-ի կոշիկների միջից խուզարկությամբ հայտնաբերել եւ առգրավել են երկու պոլիէթիլենային փաթեթ, որոնցում առկա էր ընդհանուրը 49 գրամ քաշով սպիտակ, կասկածելի փոշենման զանգված:
Դեկտեմբերի 14-ին` ժամը 11:00-ին, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները զննության են ենթարկել դատապարտյալ Վ. Մ.-ին կարճատեւ տեսակցության այցելած քաղաքացի Կ. Ն.-ին: Վերջինիս մոտից հայտնաբերել են 13 գրամ ընդհանուր քաշով դարչնականաչավուն բուսական զանգված:
Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)