Հայաստանում նկատվում է ջրծաղիկով հիվանդացության ակտիվացում
«Հայկական ժամանակը» գրում է. «Վերջին շրջանում Հայաստանում նկատվում է ջրծաղիկով հիվանդացության ակտիվացում: Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց ՀՀ առողջապահության նախարարության հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:
Առկա պատկերն, ըստ նրա, կարգված է սեզոնի հետ: Ջրծաղիկը պատկանում է մանկական հիվանդությունների շարքին, և հիվանդացածների մոտավորապես 80 տոկոսը երեխաներ են: Բայց չնայած կա ջրծաղիկ հիվանդության ակտիվացում, գրանցվող դեպքերը շատ ավելի փոքր թիվ են կազմում, քան եղել են անցյալ տարվա միևնույն ժամանակահատվածում:
«Մենք ամփոփումները կատարում ենք շաբաթական ինտերվալներով: Եթե նախորդ տարվա դեկտեմբերի 5-8-ին ունեցել ենք ջրծաղիկի 673 դեպք, ապա այս տարի նույն ժամանակահատվածում եղել է 291 դեպք»,-ասաց նախարարության բաժնի պետը՝ հավելելով, որ հիվանդացության դեպքերի նվազում է դիտվում նաև նախորդող շաբաթվա համեմատությամբ: Այդ ընթացքում արձանագրվել է ջրծաղիկով վարակվելու 367 դեպք:
Պատասխանելով բերված պատկերի պատճառների մասին հարցին Լիանա Թորոսյանը նշեց. «Դա հիվանդության օրինաչափություն է: Եթե երեխան հիվանդանում է, որպես կանոն, համաձայն գրականության, նա ցմահ իմունիտետ է ձեռք բերում: Հիվանդությունն ունի հարյուր տոկոս վարակելիություն: Եթե տվյալ անհատը չի հիվանդացել նախկինում կամ կարծում է հիվանդացել է, դիագնոզվել է ջրծաղիկ, բայց դա իրոք ջրծաղիկի դեպք չի եղել, այլ ինչ-որ այլ հիվանդություն, որը շատ նման է ջրծաղիկի, չեն բացառվում նաև կրկնվող դեպքերը: Այդ իսկ նպատակով այսօր մենք ունենք գերհզոր, զարգացած լաբորատոր կարողություններ, որպեսզի կարողանանք ջրծաղիկը տարբերակել, դիֆերենցել այլ հիվանդություններից և անհրաժեշտության դեպքում կարողանանք հասկանալ գործ ունենք ջրծաղիկի՞ հետ, թե՞ ոչ»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)