Գալուստ Սահակյանն ուզում է որդուն նոր հսկա կառույցի ղեկավար դարձնել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նոր Սահմանադրության պահանջով՝ կառավարությանն առընթեր մարմինները մինչեւ եկող տարվա ապրիլը պետք է միավորվեն որեւէ գերատեսչության հետ կամ նախարարության կարգավիճակ ստանան: Մեր տեղեկություններով՝ քննարկվում է Կադաստրի պետական կոմիտեն պետգույքի վարչության հետ միավորելու եւ տարածքային կառավարման նախարարության մեջ ընդգրկելու հարցը:
Տեղեկություններ կան, որ Գալուստ Սահակյանն ամեն ինչ անում է, որ միավորված միավորի ղեկավար դառնա որդին՝ պետգույքի վարչության պետ Արման Սահակյանը: ԱԺ նախկին խոսնակը որդու՝ կառույցի ղեկավար դառնալու լուրերի մասին մեր հարցին պատասխանեց. «Որ իմ տղան նախարար կարող է աշխատի, դրանում չեմ կասկածում, բայց քաղաքական նախապայման է պետք, որ աշխատի... որդիս իր աշխատանքը լավ կատարող անձնավորություն է»:
Նրա կարծիքով, ժողովուրդը դեռ վաղ ժամանակներից կարծես մի հարցի մասին է մտածում, թե «երբ իրենց երեխաները պետք է նախարար դառնան»: «Նախկինում՝ կոմունիստների ժամանակ, գյուղացիների մեջ արմատավորված էր հետեւյալը՝ երբ պիտի որդիս փոխնախարար դառնա, որովհետեւ նախարարներն արագ փոխվում էին, փոխնախարարները՝ երկար մնում իրենց տեղում: Ես ասեմ հետեւյալը. ես միայն փոշմանել եմ, որ իմ որդին կամ որդիները քաղաքականությամբ են զբաղվում, ես իրենց չեմ ուղղորդել, պարզապես իրենք տեսել են՝ ես ինչ եմ անում, ինչպես եմ անում, եւ եկել են իմ հետեւից: Ես փոշմանել եմ, որովհետեւ, օրինակ, մարդը, որի որդին նկարիչ է դարձել, իր զավակին միայն ծափահարում են արած աշխատանքի համար, իսկ քաղաքական գործչի որդին, որ քաղաքական գործիչ է դառնում, ասում են՝ ըհը, սաղ երկիրը կերավ, հիմա էլ որդուն է բերել շարունակող: Ես չեմ կարծում, թե քաղաքական գործիչները լավ են ապրում: Նրանք, ովքեր բիզնես ունեն, իրենք են լավ ապրում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)