Իրանի եւ Ադրբեջանի երկաթուղիները կմիանան դեկտեմբերի 25-ին
Աստարա-Աստարա երկաթուղին, որը միացնում է Իրանի հյուսիս-արեւմտյան Աստարա քաղաքը Ադրբեջանի համանուն քաղաքին, ուժի մեջ կմտնի 2017 թվականի դեկտեմբերի 25-ին։ Այս մասին պատմել է «Իրանի Իսլամական Հանրապետության երկաթուղիների» միջազգային հարցերով վարչության ղեկավարը, հաղորդում է iran.ru-ն։
Աբբաս Նազարին ավելացրել է, որ երկու կողմերն էլ քննարկել են մաքսային եւ մուտքի արտոնագրերի հետ կապված հարցերը,ինչպես նաեւ, թե ինչպես օգտագործել բեռնատարային տերմինալը իրանական Աստարա քաղաքում։ Այս մասին հայտնում է Mehr News գործակալությունը։
Աստարա-Աստարա երկաթուղին, որը Իրանի եւ Ադրբեջանի երկաթուղիների միացման ավելի խոշոր նախագծի մաս է կազմում, 8 կմ երկարությամբ հատվածով ձգվում է Ադրբեջանի սահմանից մինչեւ Իրան, որտեղից 2 կմ էլ՝ մինչեւ Իրանի Աստարա քաղաք։
Նախագիծը ներառում է նաեւ կամուրջ Աստարաչա գետի վրա, որը հոսում է սահմանի երկայնքով:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...