«Աշխարհն աղետի շեմին է». Գորբաչովը դիմել է ԱՄՆ և ՌԴ նախագահներին
Խորհրդային Միության վերջին ղեկավար Միխայիլ Գորբաչովը հարցազրույց է տվել իտալական La Repubblica պարբերականին՝ անդրադառնելով ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև հարաբերությունների կտրուկ վատթարացմանը, ինչպես նաև միջազգային քաղաքական օրակարգի թերևս ամենահրատապ խնդրին՝ միջուկային պատերազմի սպառնալիքին:
«Աշխարհն աղետի շեմին է. կոչ եմ անում Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներին աշխարհն ազատել զանգվածային ոչնչացման զենքից»,-ասել է հայտնի քաղաքական գործիչը՝ կոչ անելով երկու գերտերությունների ղեկավարներին հետևել ժամանակին իր ու Ռոնալդ Ռեյգանի ցուցադրած օրինակին:
InoPressa-ն հիշեցնում է, որ 30 տարի առաջ Վաշինգտոնում ԽՍՀՄ ղեկավարն ու ԱՄՆ նախագահը ստորագրել են գործողության միջին և փոքր շառավղով հրթիռների վերացման մասին համաձայնագիրը, ինչն էլ դարձել է գերտերությունների միջև «սառը պատերազմի» ավարտին ուղղված առաջին քայլը:

«Պետք էր անել առաջին վճռորոշ քայլը, և մենք դա արեցինք 1987թ. դեկտեմբերին: Դրանից հետո սկիզբ դրվեց միջուկային զինաթափման գործընթացին»,-պատմել է Գորբաչովը՝ ընդգծելով, որ Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև առկա տարաձայնությունները հաղթահարելու համար հարկավոր է քաղաքական կամք դրսևորել:
ԽՍՀՄ վերջին նախագահի խոսքով՝ իր ու Ռեյգանի օրինակին պետք է հետևեն Ռուսաստանի ու ԱՄՆ-ի ներկայիս ղեկավարները: Նրանք պետք է երկխոսություն սկսեն ոչ միայն ամենահրատապ, այլև երկրորդական թվացող բազմաթիվ հարցերի շուրջ:
«Կոչով դիմում եմ երկու նախագահներին էլ՝ նոր շունչ հաղորդեք աշխարհը զանգվածային ոչնչացման զենքից ազատելուն ուղղված գործընթացին: Չեմ ուզում չափազանցնել, բայց միջուկային հակամարտության ռիսկն ահռելի է: Սպառազինման նոր մրցավազքն արդեն իրականություն է, ու այն աշխարհի համար կարող է աղետով ավարտվել: Ստեղծված իրավիճակը հնարավոր չէ լուծել կախարդական փայտիկի մի շարժումով: ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նախագահները պետք է իրենց ձեռքն առնեն միջուկային զինաթափման գործընթացի կառավարումը»,-ասել է 86-ամյա քաղաքական գործիչը՝ ընդգծելով, որ միջուկային պատերազմն անթույլատրելի է, քանի որ դրանում չի կարող հաղթող լինել:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)