Իրանում նոր երկրաշարժի հետևանքով 50-ից ավելի մարդ է տուժել
Այս գիշեր Իրանի Քերման քաղաքից ոչ հեռու գտնվող Հեջդակ բնակավայրի մերձակայքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է 55 մարդ, հայտնում է ria.ru-ն:
Մի շարք գյուղեր հոսանքազրկվել են, դադարեցվել է ջրամատակարարումը: Քերման քաղաքի դպրոցներն ու համալսարանները երեկ ու այսօր փակ են:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 13-ին՝ ժամը 10։04-ին, տեղեկություն է ստացվել, որ սույն թվականի դեկտեմբերի 13-ին՝ տեղական ժամանակով ժամը 01:41-ին (Գրինվիչի ժամանակով` դեկտեմբերի 12-ին, ժամը 21:41-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 30.770 և արևելյան երկայնության 57.280 աշխարհագրական կոորդինատներով (Իրան, Քերման քաղաքից 53 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 6.1 մագնիտուդով երկրաշարժ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ կայքը, ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 8 բալ:
Երեկ էլ Իրանի արևելքում գրանցվել է 5.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Նշվում է, որ երկրաշարժի օջախը գտնվել է 40 կմ խորության վրա:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...