ԵՄ-ն չի ցանկանում Ռուսաստանի փոխարեն Հայաստանին իշխել, ԵՄ-ն առաջարկում է առևտրային հարաբերություններ. Ջերոմ Շելթնս
«Netherlands Institute for Multyparty Democracy» կազմակերպության Գիտելիքների զարգացման, երկխոսության հարցերով մասնագետ Ջերոմ Շելթնսի կարծիքով՝ Եվրամիությունը բավականին խելացի հավասարակշռություն է մտցնում ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտի զարգացման հարցում օժանդակություն ցուցաբերելու և ներկայացնելու միջև:
Նա Tert.am-ի հետ զրույցում միևնույն ժամանակ նկատեց, որ Հայաստանը, Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր կնքելով, չպետք է պարտավորված իրեն զգա մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում բարեփոխումներ անելու հարցում, սակայն այնուամենայնիվ պետք է հաշվի առնի՝ Եվրամիության հետ առևտրային հարաբերություններ զարգացնելու խնդիր ունի:
«Իհարկե, կան շատ երկրներ, որոնք ասում են՝ ես չեմ ցանկանում ցանկացած միջամտություն իմ երկրի ներքին կյանքում՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Այս պարագայում՝ Եվրամիությունը բավականին անկեղծ է, ասում է՝ լավ, բայց այդ պարագայում մենք չենք կարող միմյանց հետ առևտրային հարաբերություններ ունենալ: Եթե այս հարցի շուրջ երկու կողմերը համաձայնության են գալիս, շատ լավ է»,-նշեց նա:
Այս պարագայում փորձագետը նկատեց, որ արդեն երկրների պատասխանատվությանն է մնում, թե ինչպես են ցանկանում ընդլայնել իրենց համագործակցությունը միջազգային հարթակում։ Եվրամիության դեպքում, ամեն ինչ պարզ է, նա կարող է պարզապես ներկայացնել մարդու իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը, խոսել դրա մասին, բայց դա պարտադրել չի ցանկանում:
Խոսելով համաձայնագրի իրագործման մասին՝ նա նկատեց, որ Եվրամիությունում սովորել են, որ երբ Բրյուսելը բանակցում է Երևանի հետ, հետո Հայաստանի իշխող կուսակցությունը կարող է իրականացնել բարեփոխումներ, որոնք աջակցություն չստանան հասարակության կողմից:
«Միջազգային համաձայնագրերում ձևակերպված են նպատակները, պայմանագրի առաքելությունը, տեսլականը ներկայացվում են, բայց թե ինչպես է դրանց հասնում ցանկացած երկիր, չի ներկայացվում»,- նշեց Ջերոմ Շելթնսը՝ նկատելով, որ շատ դեպքերում համաձայնագիրը թղթի վրա իրականացվում է, բայց իրական կյանքում փոփոխությունները շատ չեն:
Նա նկատեց, որ Եվրամիությունը բավականին նախագծեր է անում քաղաքացիական հասարակության շրջանում՝ ներկայացնելով, որ իրենք կնքել են համաձայնագիր, և հիմա արդեն վերջիններիս գործն է` հետևել համաձայնագրի իրագործմանը, որ համաձայնագիրն աշխատի հասարակության համար:
«Ես ասում եմ՝ քաղաքացիական հասարակությունը պետք է հետևողական լինի այս հարցում, բայց ոչ միայն նրանք ունեն այստեղ շահեր, իրականում այստեղ բիզնես ոլորտն էլ ունի շատ շահեր, և նրանց համար էլ է կարևոր, թե այդ բարեփոխումներն ինչպես կիրականանան, նրանց համար դրանք կաշխատե՞ն, թե ոչ,- ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանում նկատելի է, որ իշխանությունները դեմ չեն, որ քաղաքացիական հասարակությունը այս հարցում իր ազդեցությունը մեծացնի,- օրինակ, Չինաստանում Եվրամիություն չի կարողանա փորձել քաղհասարակությանն այս հարցում աջակցել, քանի որ դրան երկրի ղեկավարությունը դեմ կլինի»:
Ջերոմ Շելթնսը, անդրադառնալով Հայաստանի կարգավիճակին, հնարավորություններին՝ ռուսական ազդեցություն գոտի լինելու և Եվրամիությանն ինտեգրվելու ցանկությանը, նշեց, որ իրականում Հայաստանը պետք է երկխոսի կողմերի հետ:
«Որքան շատ է երկխոսությունը, այնքան շատ է հասկացվածությունը: Շատ պարզ է, Դուք պետք է միշտ խոսեք բոլորի հետ: Խնդիրները չեն լուծվի առանց երկխոսելու»,- նշեց նա:
Նրա խոսքով՝ Հայաստանը շատ փոքր երկիր է՝ շրջապատված աշխարհաքաղաքական հսկաներով՝ Իրան, Ռուսաստան, Թուրքիա, Եվրամիությունը, ԱՄՆ, որտեղ մեծ հայկական համայնք կա:
«Հայաստանն այլ ընտրության հնարավորություն չունի, քան բոլորի հետ, ովքեր իրեն ակնհայտ թշնամի չեն, բանակցելն է: Անգամ թշնամիների հետ պետք է երկխոսի: Այո, Դուք պետք է բանակցեք Ռուսաստանի հետ: Կարծում եմ՝ Եվրամիությունն էլ ձեզ նույն բանը կասի: Եվրամիությունը չի ցանկանում Ռուսաստանի փոխարեն ինքը ձեզ իշխել: Եվրամիությունն առաջարկում է առևտրային հարաբերություններ, որովհետև ինքն էլ դրանից շահ ունի, և նա ունի նաև հնարավորություն ազդելու ժողովրդավարության զարգացման հարցում. ձեր ցանկությունն է՝ մերժե՞լ դրանք, թե ընդունել: Կարծում եմ՝ Հայաստանի համար շատ ավելի դրական կլինի Եվրոպային մոտ լինելը. հնարավոր է, որ Հայաստանի համար ավելի մեծ շուկա է Ռուսաստանը, բայց Եվրոպայի հետ հարաբերություն զարգացնելն էլ կարևոր է: Լավ է, որ դուք երկխոսում եք և՛ Ռուսաստանի, և՛ Եվրամիության հետ»,- ասաց նա:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)