Ղարաբաղյան հակամարտությունը բնավ «սառեցված» չէ․ Ֆրանսիայի դեսպան
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դժվար է դասել «սառեցված» հակամարտությունների շարքին: Այս մասին դեկտեմբերի 12-ին՝ ասուլիս ժամանակ, հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը:
«Ինձ զարմացրել է հասարակության մեջ հակամարտության արտացոլված լինելու աստիճանը»,-ասել է դեսպանը` հավելելով, որ շփման գծում շատ զինվորներ են զոհվում: «Եթե չեմ սխալվում՝ տարվա սկզբից 57 մարդ է զոհվել»,- ասել է դեսպանը:
Դիվանագետը նշել է, որ հակամարտությունը սառեցված չէ, այլ գործող կոնֆլիկտ է, որն ազդում է ժողովրդի եւ տնտեսության վրա: «Եվ դա մեզ անհանգստացնում է»,-նշել է դեսպանը:
Նրա խոսքով՝ Ֆրանսիան վճռական է իր պարտականությունները որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր կատարելու հարցում: Միեւնույն ժամանակ, դիվանագետը շեշտել է, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում:
Երեք սկզբունքները՝ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովրդի ինքնորոշման իրավունքի սկզբունքները բանակցային գործընթացի կենտրոնում են։ Դեսպանը ընդգծել է, որ Ֆրանսիան ողջունում է Ժնեւում նախագահների եւ Վիեննայում արտգործնախարարների հանդիպման արդյունքները եւ սպասում է նախարարների հանդիպմանը հաջորդ տարվա սկզբին:
«Ֆրանսիայում, ամենաբարձր մակարդակով, հետեւում են հակամարտությանը: Ֆրանսիան լիովին հավատարիմ է Մինսկի խմբի կազմում համանախագահի իր պարտավորություններին: Իսկ հակամարտության կարգավորմանը կարող են հասնել միայն կողմերը: Ես Հայաստանում դեսպան լինելու պատիվ ունեմ, բայց Մինսկի խմբում իմ գործընկերն է, եւ ես չեմ կարող խոսել բանակցային գործընթացի բովանդակության մասին»,-նշել է դեսպանը:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին