Գնացեք օֆշորներում հարկային գրասենյակներ բացեք, բյուջեի պակասորդը շատ արագ կփակվի. Փայլանը՝ Թուրքիայի իշխանություններին
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը խորհուրդ է տվել իշխանություններին բյուջեի պակասորդը լրացնելու համար հարկային գանձման ենթարկել այն իշխանավորներին ու նրանց ընտանիքի անդամներին, որոնք կապ ունեն օֆշորային ընկերությունների հետ:
Ինչպես գրում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը, Փայլանը հայտարարել է, որ մինչ ժողովուրդը տառապում է թանկացումների ու բարձր հարկերի պատճառով, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կուսակցությունն ու շրջապատն իրենց իշխանության 15 տարվա ընթացքում մեծ գումարներ են կուտակել կաշառակերության, հարկերից խուսափելու շնորհիվ:
«Գնացեք Պանամայում, Մալթայում, Մեն կղզում հարկային գրասենյակներ բացեք, հավատացեք՝ բյուջեի պակասորդը շատ արագ կփակվի», - ասել է Փայլանը խորհրդարանի ամբիոնից:
Ավելի վաղ Փայլանը մեկնաբանել էր նաև վարչապետ Բինալի Յըլդըրըմի երկու որդիների՝ օֆշորային գոտում հիմնած նավաշինական ընկերությունների մասին լուրերը:
«Վարչապետի որդիները «հարկային դրախտում» ընկերություններ են հիմնել: Այստեղ հարկատուն աղքատներն են: Սրա պատասխանը մինչև վերջ պետք է պահանջենք», - գրել էր Փայլանը սոցցանցերից մեկի իր էջում:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...