Թուրք քաղաքական գործիչը Մեջլիսում պատռել է Էրդողանի ընտանիքի՝ օֆշորային ընկերությունների հետ կապերը հաստատող փաստաթղթերը
Թուրքիայում շարունակվում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ընտանիքի որոշ անդամների՝ օֆշորային ընկերությունների հետ կապերի մասին հաստատող փաստթղթերի հրապարակման հետ կապված ներքաղաքական ճգնաժամը:
Ինչպես գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը, երկրի խորհրդարանում թեմայի վերաբերյալ կրկին լարված վիճաբանություն են ունեցել ընդդիմության ու իշխանության ներկայացուցիչները, որին մասնակցել է նաև երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմն ու ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն:
Նշենք, որ օրեր առաջ նախարար Սոյլուն սպառնացել էր ոչնչացնել Թուրքիայի ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին, որը բացահայտել ու թուրքական մամուլին էր ներկայացրել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ընտանիքի՝ օֆշորային ընկերությունների հետ կապերը հաստատող փաստաթղթերը:
Այդ առիթով ՆԳ նախարարին Մեջլիսի ամբիոնից «ուրացող» անվանած ընդդիմադիր պատգամավոր Հայդար Աքարին Սոյլուն կրկին պատասխանել ու ասել է. «Ուրացողը քո կուսակցության նախագահն է»:
Լարված բանավեճի ու փոխադարձ վիրավորանքների ֆոնին իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մուսթաֆա Էլիթաշը ցուցադրաբար պատռել է Էրդողանի ընտանիքի՝ օֆշորային ընկերությունների հետ կապերը հաստատող փաստաթղթերը:
Իր հերթին Թուրքիայի վարչապետ Յըլդըրըմը հայտարարել է, որ ընդդիմության ձեռքին եղած թղթերը կեղծ են ու չեն արտացոլում իրականությունը:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...