Իրանը ԼՂ հարցում ունի կառուցողական դիրքորոշում. Իրանի մեջլիսի հայ պատգամավոր
Պարսկերեն «Ղանուն» օրաթերթը հրապարակել է Իրանի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարեն Խանլարյանի հարցազրույցը: Հայազգի խորհրդարանականը, անդրադառնալով Իրան-Հայաստան հարաբերություններին՝ նշել է, որ երկու երկրներն ունեն ռազմավարական հարաբերություններ, հավելելով, որ կողմերն իրենց համագործակցությունը խորացնում են բոլոր ոլորտներում, տնտեսությունից՝ մշակույթ:
Անդրադառնալով Արցախի հարցում Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշմանը՝ Կարեն Խանլարյանը նշել է, որ Իրանը ԼՂ հակամարտության հարցում ունի կառուցողական դիրքորոշում և հակված է, որպեսզի խնդիրը լուծվի խաղաղ ճանապարհով. այդ համատեքստում հայազգի պատգամավորը իրանցի ընթերցողների ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ հակամարտության կողմերից մեկը՝ Ադրբեջանը բանակցություններին զուգահեռ մշտապես փորձում է պատերազմ սանձազերծել:
ԻԻՀ խորհրդարանի հայազգի պատգամավորը շեշտել է միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման անհրաժեշտությունը՝ հավելելով, որ իրանահայ համայքն ակնկալում է, որպեսզի Թեհրանը պաշտոնապես հանդես գա դատապարտող հայտարարությամբ:
Կարեն Խանլարյանը հարցազրույցում անդրադարձել է նաև մշակույթի և կրթության ոլորտում իրանահայ համայնքի ունեցած ձեռքբերումներին ու մշակութային հարուստ ժառանգությանը՝ իհարկե չանտեսելով նաև համայնքի առջև ծառացած սոցիալական խնդիրները:
Հ.Գ. Հաշվի առնելով տարածաշրջանում առկա մարտահրավերները և այն խնդիրները, որոնց առնչվում է Իրանը` այդ պայմաններում ինչպես Իրանի խորհրդարանի մեր պատգամավորները, այնպես էլ ազգային կառույցների ներկայացուցիչները վերջին շրջանում բավականին մեծ ջանքեր են գործադրում Հայաստանի (այդ թվում Արցախի) շահերն Իրանում առաջ տանելու, իրանահայ լրագրողներին ու փորձագետներին Հայաստանը լավագույնս ներկայացնելու և հայապահպանմանն ուղղված կարևոր քայլեր իրականացնելու ուղղությամբ:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում