HRW ներկայացուցիչ. «Թուրքիայում ցանկանում են վախի կայսրություն ստեղծել»
Դիարբեքիրում անցկացվել է մարդու իրավունքների վերաբերյալ գիտաժողով, որին մասնակցել են Դիարբեքիրի «մարդու իրավունքների միության» (İHD), Թուրքիայի մարդու իրավունքների հիմնադրամի (TİHV) Դիարբեքիրի ներկայացուցչության, Դիարբեքիրի փաստաբանների պալատի, միջազգային իրավապաշտպան «Human Rights Watch» (HRW) կազմակերպության ներկայացուցիչները:
Այս մասին տեղեկացնում է թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի կայքը: Սիմպոզիումի ժամանակ ելույթ ունեցած İHD Դիարբեքիրի մասնաճյուղի նախագահ Ռաջի Բիլիջին նշել է, որ Թուրքիայում մարդու իրավունքների ոտնահարումները հատկապես շատացել են քրդական կարգավորման գործընթացի դադարեցման և արտակարգ դրության հայտարարումից հետո:
Իսկ HRW Թուրքիայի հարցերով զեկուցող Էմմա Սինքլեյր Վեբբը հանդես է եկել «Մարդու իրավունքների վիճակը Թուրքիայում 2017թ.» խորագրով զեկույցով: Վեբբը նշել է, որ ներկայումս Թուրքիան գտնվում է կամայականությունների փուլում. «Ձերբակալություններ, կալանավորումներ, աշխատանքից հեռացումներ, արգելքներ. կարճ ասած՝ կամայականություններ: Ցանկանում են կատարյալ վախի կայսրություն ստեղծել»:
Անդրադառնալով ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի դատավարությանը՝ Վեբբը հավելել է. «Դեմիրթաշի դեմ հարուցված գործին նայելով կարելի է հակիրճ նկարագրել երկրում տիրող իրավիճակը»:
İHD անչափահասների գծով հանձնաժողովի նախագահ Ռահշան Բաթարայ Սամանն էլ նշել է, որ երկրում արտակարգ դրություն հայտարարելուց հետո համակարգված կերպով շատացել են կտտանքների կիրառման դեպքերը: Նույնն է վկայել նաև TİHV Դիարբեքեիրի ներկայացուցիչ , փաստաբան Բարըշ Յավուզը: Իսկ HDP-ի խոսնակ Այհան Բիլգինը կարծիք է հայտնել, որ թուրքական պետությունը վախենում է կազմակերպված հասարակությունից, այդ պատճառով ճնշում է գործադրում ընդդիմադիր կուսակցությունների վրա:
«Հետ ենք պահանջում մեր աշխատանքը» կարգախոսով շարժման ակտիվիստներից Վելի Սաչըլըքն էլ ասել է. «Մեր գործունեությունը շարժում չի համարվում, մեր գոյությունը որակվում է որպես հանցանք: Մենք քուրդ ենք, ալևի ենք, դրա համար էլ մեզ հետ թշնամանում են. եթե ԱԶԿ-ից (Արդարություն և զարգացում կուսակցություն -AKP) չենք, ուրեմն ահաբեկիչ ենք»:
Աղբյուր` Ermenihaber.am


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)