Թուրքիայի ՆԳ նախարարը սպառնացել է ընդդիմադիր կուսակցապետին. «Դու արդեն վերջացել ես»
Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն արձագանքել է ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP) կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի քննադատություններին։
Թուրքական BirGun–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ՆԳ նախարարը սպառնացել է Քեմալ Քըլըչդարօղլուին՝ ասելով. «Դու վերջացել ես արդեն։ Դու տեղյակ չես թե ում ես ինչ ասում։ Քո ուղեղը չորացել է։ Եթե դուի քո ասածները չապացուցես, այստեղից կասեմ, որ դու աննամուս ես ու անպատիվ»,–ասել է ՆԳ նախարարը։
Նշենք, որ Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն օրեր առաջ հրապարակել էր օֆշորային գոտիներում Թուրքիայի իշխանությունների ներկայացուցիչներին պատկանող բազմաթիվ ընկերություններ եւ միլիոնավոր դոլարների փոխանցումներ։
Դատախազությունը Քըլըչդարօղլուից պահանջել է ներկայացնել բոլոր փաստաթղթերը հիշյալ թեմայի հետ կապված։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...