Կրիշտիանու Ռոնալդուին կարող են տուգանել 30 մլն եվրոյով
Իսպանիայի հարկային ծառայությունը շարունակում է մեղադրանքներ ներկայացնել «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:
Դեկտեմբերի 22-ին՝ Պոսուելոյի դատարանում կկայանա հարուցված գործով հերթական նիստը, որի շրջանակներում 32-ամյա պորտուգալացուն կասկածում են 2011-14 թվականների ընթացքում հարկային մարմիններից 14,8 մլն եվրո թաքցնելու մեջ:
Եթե Ռոնալդուի մեղքը ապացուցվի, ապա նա ստիպված կլինի իսպանական գանձարանին վճարել նվազագույնը 30 մլն եվրո: Այդ գումարի մեջ ներառված են 14,8 միլիոնը, տուգանքը և տոկոսները:
Հիշեցնենք, որ նմանատիպ գործի շրջանակներում «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին ստիպված եղավ հարկային մարմիններին վճարել 30 մլն եվրո:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...