2026 թվականի հունվարի 1-ից կսկսվի նորածնային ակնային սքրինինգը. ԱՆ
2026 թվականի հունվարի 1-ից կմեկնարկի նորածնային ակնային սքրինինգը, որն 8-րդը կլինի մանկական սքրինինգային ծրագերում:
Առավել կարևոր են հետևյալ վիճակների վաղ հայտնաբերումը, որոնք կարելի է իրականացնել նորածնային ակնային սքրինինգի միջոցով. բնածին կատարակտա, բնածին գլաուկոմա, ռետինոբլաստոմա, տեսողական օրգանի ծանր անոմալիաներ։
Ծրագրի մեկնարկից առաջ «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ իրականացվել են նորածնային ակնային սքրինինգի վերապատրաստման դասընթացներ՝ ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում գործող ծննդատների ու նեոնատալ ինտենսիվ թերապիայի բաժանմունքների մասնագետներին։
Ծրագրի շրջանակում շուրջ 100 նեոնատոլոգ և բուժքույր մասնակցել են մասնագիտական վերապատրաստմանը, բարելավել այս ուղղությամբ կարողությունները` նորածինների տեսողության խնդիրները վաղ ախտորոշելու համար, ինչը կնպաստի կանխարգելելի կուրության նվազեցմանը Հայաստանում։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի պատրաստման աշխատանքների ծախսերին որպես աջակցություն գումար կհատկացվի
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում