Մխիթարյանին ատում է ոչ միայն Մոուրինիոն
Գաղտնիք չէ, թե հայ ֆուտբոլասերները, եւ ոչ միայն ֆուտբոլասերներն ինչ մեծ ուշադրությամբ են հետեւում հայ ամենատաղանդավոր ֆուտբոլիստի՝ Հենրիխ Մխիթարյանի շուրջ տեղի ունեցող անհասկանալի իրադարձություններին։
Գաղտնիք չէ նաեւ, որ Հայաստանում Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության խաղերի ցուցադրման բացառիկ իրավունքը պատկանում է Հ2-ին։ Պարզ է, որ ֆուտբոլասերները նստելով հեռուստաէկրանների առջեւ եւ դիտելով «Մանչեսթեր Յունայթեդի» խաղը, սպասում են, որ մեկնաբանը կանդրադառնա Հենրիխ Մխիթարյանի խնդրին։
Սպասելը՝ սպասում են, բայց Հ2-ի մեկնաբանը կարծես երդում է կերել մեկ բառ անգամ չասել Մխիթարյանի մասին։ Տպավորություն է, որ հայ տաղանդավոր ֆուտբոլիստին ատում է ոչ միայն Մոուրինիոն։ Դժվար է ասել, թե ով կամ ինչն է Հ2-ին ստիպում նման քաղաքականություն վարել Հենրիխ Մխիթարյանի դեմ, բայց մինչեւ վերջ անկեղծ լինենք՝ դա բարոյական չէ։
Ավելին, երբ «Մանչեսթեր Յունայթեդն» առանց Մխիթարյան գոլ է խփում մեկնաբանն այնպես է ճչում, կարծես հարեւան երկրից լինի կամ մեծ գումարի խաղադրույք է արել։
Կարճ ասած, պատկերը, մեղմ ասած, տխուր է։ Անգամ, երբ «Մանչեսթեր Յունայթեդը» խայտառակ խաղ է ցուցադրում, մեկնաբանը գոնե այդ ժամանակ չի հիշում Հենրիխին։ Փոխարենը Հենրիխին հիշում են ռուսաստանցի մեկնաբանները։
Top-News.am


















































Մխիթարյանը կերտեց Ինտերի 5:1 հաշվով հաղթանակը
Ադրբեջանը կարծես դեմ չէ, որ Մխիթարյանը խաղա Բաքվում
Հենրիխ Մխիթարյանն ընդդեմ Ադրբեջանի չեմպիոնի
«Արսենալ»-ը հաղթեց ՊՍԺ-ին. Մխիթարյանը մեկնարկային կազմում էր
Մխիթարյանն առաջնությունն ավարտեց վեցերորդ տեղում
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...