Նման որոշում է ընդունել Լա Ռիոխայի ինքնավար համայնքի Գերագույն տարածաշրջանային դատարանը, հայտնել է դատական համակարգը: Ճակատագրական սխալը տեղի է ունեցել 23 տարի առաջ։
Ե՛վ հայցվորը, որը պահանջում էր ավելի քան 3 միլիոն եվրո, և՛ տարածաշրջանային առողջապահական ծառայությունը կարող են որոշումը բողոքարկել Իսպանիայի Գերագույն դատարանում:
Ճակատագրական խառնաշփոթը տեղի է ունեցել 2002 թվականի հունիսին Լոգրոնյոյի Սան Միլան հիվանդանոցում, որը Մադրիդից մոտավորապես 350 կիլոմետր հյուսիս-արևելք է։ Երկու նորածին աղջիկ, որոնց ինքնությունը չեն բացահայտում, դուրս են գրվել հիվանդանոցից և անհայտ պատճառներով ուղարկվել սխալ ծնողների մոտ։
Սխալը հայտնաբերվել է միայն տարիներ անց՝ պատահաբար, այն բանից հետո, երբ աղջիկներից մեկը ԴՆԹ թեստ է անցել։ Միայն 2021 թվականին, առողջապահական մարմինների կողմից տարիներ տևած հետաքննությունից հետո, երկու կանայք էլ վերջապես իմացան, որ այս խառնաշփոթի պատճառով նրանք մեծացել են իրենց կենսաբանական ծնողներից հեռու՝ տարբեր ընտանիքներում: Այդ ժամանակ իշխանությունները միջադեպն անվանեցին «մարդկային սխալ»:
Երկրորդ տուժածը նույնպես մոտ երեք միլիոն եվրոյի չափով փոխհատուցում է պահանջում: Երկու կանայք էլ Լա Ռիոխա շրջանի իշխանությունների կողմից նշանակված սկզբնական՝ յուրաքանչյուրին 850 հազար եվրո փոխհատուցումը անբավարար են համարում:
Երկու դեպքերից մեկում իրավասու դատարանը փոխհատուցումը մեծացրել է 125 հազար եվրոյով: Որոշման պատճառաբանության մեջ, ի թիվս այլ փաստերի, նշվել է, որ սխալը հայտնաբերելուց հետո զոհն արդեն չի կարողացել կապ հաստատել իր կենսաբանական մոր հետ, որը մահացել էր 2018 թվականին:
Երեխաներին փոխս գցելն «անդառնալի վնաս» է պատճառել, ուստի ավելի քան երեք միլիոն եվրո փոխհատուցման պահանջն արդարացված է, հայտարարել է հայցվորի փաստաբան Խոսե Սաես Մորգան:

















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում