Ինչպես է օրն սկսում ԱՄՆ նախագահը
Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելլին փորձեր է ձեռնարկում կրճատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազատ ժամանակը, որը նա անց է կացնում հեռուստացույցի առաջ։ Թրամփը օրական 4-8 ժամ է անցկացնում հեռուստացույց դիտելով եւ սոցիալական ցանցերում գրառումներ կատարելով, հայտնում է The New York Times –ը։
Թրամփը քիչ է քնում եւ արթնանում է 05։30-ին։ Հրապարակման համաձայն՝ ԱՄՆ նախագահը սովորաբար իրեն կարգի է բերում՝ նայելով առավոտյան լուրերի թողարկումները։
Թրամփն առավոտյան հեռուստացույցի առջեւ է անցկացնում 4 ժամ, իսկ երբեմն էլ՝ կրկնակի շատ։ Այս հանգամանքը մտահոգում է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարին, որը փորձում է նախագահին համոզել ավելի շատ զբաղվել աշխատանքային պարտականություններով։ Հրապարակման համաձայն՝ Քելլիի նախորդը՝ Ռայնս Փրիբասը, երբեմն կարողանում էր պետության ղեկավարին սովորեցնել առավոտյան ժամը 09։00-ին կամ գոնե 09։30-ին ներկայանալ աշխատանքի։
Թրամփը բազմիցս բացահայտ հայտարարել էր, որ ամերիկյան լրատվամիջոցների մեծ մասը դիտավորյալ իր դեմ է գործում՝ հրապարակելով սխալ տեղեկություններ։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)