Սաակաշվիլիի նախկին կուսակցությունը Վրաստանում ստորագրահավաք է սկսել նրան ազատելու պահանջով
Վրաստանի նախկի իշխող կուսակցությունը՝ «Միասնական ազգային շարժումը», ստորագրահավաք է սկսել՝ Ուկրաինայի եւ Վրաստանի իշխանություններից պահանջելով դադարեցնել Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի դեմ հալածանքները, հայտնում է «Գրուզիա օնլայն»-ը։
Կուսակցության առաջնորդները քաղխորհրդի նիստից հետո հայտնել են, որ ստորագրահավաք են սկսում։
Նրանց դիմումում ասվում է, որ իրենք Վրաստանի իշխանություններին կոչ են անում դադարեցնել Սաակաշվիլիի քաղաքական հալածանքները։ «Հակառակ դեպքում իշխանությունները ամբողջ երկրի տարածքում քաղաքացիական բողոք կստանան»,- ասված է հայտարարության մեջ։
Միաժամանակ նրանք նշել են, որ Սաակաշվիլիի ձերբակալությունը Կիեւում քաղաքական դրդապատճառներ ունի եւ հակասում է ժողովրդավարությանը։
Ուկրաինայի հատուկ ծառայությունները Վրաստանի նախկին նախագահին ձերբակալել էին դեկտեմբերի 9-ի լույս գիշերը։ Դրանից 4 օր առաջ ցուցարարներին հաջողվել էր նրան դուրս բերել ոստիկանական մեքենայի միջից։ Սաակաշվիլիին մեղադրում են քրեական կառույցներից աջակցություն ստանալու մեջ։ Դեկտեմբերի 11-ին Սաակաշվիլիի նկատմամբ կալանքի հարցով դատական որոշում է սպասվում։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...