Իրանին ուղղված՝ ԱՄՆ-ի սպառնալիքները խոչընդոտում են Փհենյանի հետ բանակցությունները․ Լավրով
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Վաշինգտոնի սպառնալիքները Իրանի միջուկային ծրագրի շուրջ 2015-ին ստորագրված համաձայնագրից դուրս գալու վերաբերյալ, խոչընդոտում են առաջընթացի հասնել Հյուսիսային Կորեայի միջուկային ճգնաժամի հարցում:
Ելույթ ունենալով Վիեննայում՝ ԵԱՀԿ արտգործնախարարների գագաթնաժողովում, Լավրովն ասել է, թե Հյուսիսային Կորեայի հետ բանակցություններից պարզել է՝ Փհենյանն ուզում է բանակցել Վաշինգտոնի հետ, սակայն կասկածներ ունի, որ Սպիտակ տունը կարող է ետ կանգնել գործարքից, ինչի մասին հայտարարում է Իրանի դեպքում: «Խնդիրն այն է, թե ինչպես համոզել Հյուսիսային Կորեային, որ այդ համաձայնությունը չի մերժվի մեկ կամ երկու տարի անց՝ ամերիկյան նոր վարչակազմի կողմից»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարը, հավելելով՝ Փհենյանն անվտանգության երաշխիքներ է ուզում:
Ավելի վաղ, ԱՄՆ պետքրատուղար Ռեքս Թիլերսոնի հետ օրեր առաջ տեղի ունեցած հանդիպումից հետո, Լավրովը հայտարարել էր, թե Մոսկվան պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Վաշինգտոնի և Փհենյանի միջև՝ հետզհետե էլ ավելի սրվող լարվածությունը թուլացնելու համար:


















































Կլինի լիարժեք ռազմական պատասխան՝ մեր ձեռքի տակ եղած բոլոր միջոցներով
Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը չի դադարեցնի իր ավանդական դաշնակիցների հետ համագործակցությունը․ Լավրով
Լավրովին նկատել են Ալյասկայում՝ «ԽՍՀՄ» գրությամբ շապիկով
Լավրովը հայտարարել է, որ Արևմուտքը չի կարողանա հաղթել Ռուսաստանին
Լավրով. Համաշխարհային թատերաբեմն ականատես է բարու և չարի պայքարի
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)