16-ամյա գեղարքունիքցի կնոջ արկածները Գ․Ն-ների հետ
Գեղարքունիքի մարզում, դեկտեմբերի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել. մարզի գյուղերից մեկի 16-ամյա բնակչուհի Կ. Լ.-ն իրենց տարածքի ոստիկանությանը հայտել է, որ գյուղի իրենց տանը ամուսնու եղբայրը՝ 28-ամյա Գ. Ն.-ն ոգելից խմիչքի ազդեցության տակ իրեն ծեծի է ենթարկել, մազերից քաշելով՝ մտցրել է ննջասենյակ, գցել անկողնու վրա ու ցանկացել բռնի ուժով սեռական հարաբերություն ունենալ իր հետ:
Հարց․ ինչու պետք է 16-ամյա աղջիկն ամուսնացած լինի։ Մի՞թե սա քրեական օրենսգրքի աղաղակող խախտում չէ։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, աղջիկը պատմել է, որ ինքն սկսել է բղավել եւ բղավոցները լսելով՝ ննջասենյակ է մտել ամուսինը՝ 24-ամյա Գ. Ն.-ն, ով կնոջն ասել է, որ նա պետք է կատարի եղբոր ասածները ու երբ ինքը ընդդիմացել է, ամուսինը նույնպես մի քանի անգամ հարվածել է իրեն և քաշել մազերը:
Հարց․ մի՞թե դեռ մեր կողքին կան ընտանիքներ, որտեղ կինը պետք է բավարարի ամուսնու եղբոր բոլոր քմահաճույքները։ Մի՞թե դեռ կան ընտանիքներ, որտեղ կինը կարող է ասել՝ տեգրս մտնում էր ծոցս մի բառ չէի ասում, այդքան հեզ հարս էի։
Աղբյուրի տեղեկություններով՝ 16-ամյա աղջկան հաջողվել է տնից փախուստի դիմել:
Իսկ հիմա այս պատմության ֆանտաստիկ շարունակությունը։ Փաստի առթիվ տարածքի ոստիկանության հետաքննչական բաժանամունքում նյութեր են նախապատրաստվում. 16-ամյա կինը հետաքննությանը հայտնել է նաեւ, որ ամուսնու հայրը՝ 51-ամյա Գ.Ն.-ն, իրենց տանը պարբերաբար իրեն ստիպել է իր հետ միասին պոռնոգրաֆիկ ֆիլմեր դիտել:
Իսկապես, զարմանահրաշ ընտանիք։ Ընդ որում, բոլոր «հերոսներն» էլ՝ Գ․Ն․։ Ափսոս միայն, որ այդպեսէլչհասկացվեց, թե 16-ամյա կնոջը ինչ է ստիպել անել ամուսնու մայրը։ Հուսով ենք հետաքննությունը դա կպարզի։
Top-News.am


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)