Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ Ղրիմի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել «Մուլտի Լեոն» ՍՊ ընկերությունը Երևանում շուրջ 16 տարի ապօրինի տարածքներ է օգտագործել. նախաձեռնվել է քրվարույթ Գվարդիայի ծառայողները կողոպուտի կասկածանքով ձերբակալել են երկու երիտասարդի Փեզեշքիանը հանձնարարական է տվել բանակցություններ սկսել Միացյալ Նահանգների հետ ՀՀ գիտական կենտրոնները կվերազինվեն 41 խոշոր սարքավորումներով. ամփոփվել են մրցույթի արդյունքները Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Օստրավայի բաց առաջնությունում Շերը պարգևատրվել է Գրեմմիի հատուկ մրցանակով ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ Կառլոս Ալկարասը կարիերայում առաջին անգամ դարձավ Australian Open-ի հաղթող Վագիֆ Խաչատրյանը դուրս է գրվել հիվանդանոցից Միհրան Հարությունյանը հերթական հաղթանակն է գրանցել խառը մենամարտերում

Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղՂրիմի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել«Մուլտի Լեոն» ՍՊ ընկերությունը Երևանում շուրջ 16 տարի ապօրինի տարածքներ է օգտագործել. նախաձեռնվել է քրվարույթԳվարդիայի ծառայողները կողոպուտի կասկածանքով ձերբակալել են երկու երիտասարդիՓեզեշքիանը հանձնարարական է տվել բանակցություններ սկսել Միացյալ Նահանգների հետՀՀ գիտական կենտրոնները կվերազինվեն 41 խոշոր սարքավորումներով. ամփոփվել են մրցույթի արդյունքներըԷլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Օստրավայի բաց առաջնությունումՇերը պարգևատրվել է Գրեմմիի հատուկ մրցանակովՔիմ Քարդաշյանը գաղտնի հանդիպումներ է ունենում «Ֆորմուլա 1»-ի լեգենդար մրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնի հետՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչԿառլոս Ալկարասը կարիերայում առաջին անգամ դարձավ Australian Open-ի հաղթողՎագիֆ Խաչատրյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՄիհրան Հարությունյանը հերթական հաղթանակն է գրանցել խառը մենամարտերումԵրևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդումՍկսվել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսին մասնակցության հայտերի ընդունումըԲժիշկը բացահայտել է սուրճի օրական իդեալական չափաբաժինը հաշվարկելու միջոցԼյարդի ճարպային հիվանդութան դեմ դեղամիջոցը ճանաչվել է անօգուտՀայաստանի 5 ներկայացուցիչ կմասնակցի Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերինՇրջանառվող նյութը կրում է օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիոն միջամտության բնորոշ հատկանիշներ. վարչապետի խոսնակՍպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով. օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանովԵրկրորդ եռակողմ հանդիպումը Աբու Դաբիում կկայանա փետրվարի 4-5-ը. ՊեսկովՆոր մեղադրանք է առաջադրվել Սպարտակ Ղուկասյանի և Գյումրիի համայնքապետարանի պաշտոնյաների նկատմամբԵՄ դեսպանները վերսկսում են բանակցությունները Ուկրաինային տրամադրվող 90 միլիարդ եվրոյի վարկի շուրջԹուրքիայի դիրքորոշումն է՝ հանդես գալ ընդդեմ ռազմական միջամտության և աջակցել դիվանագիտությանըն ու երկխոսությանըՓրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը«Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի մուտքը հունիսի 1-ից կդառնա վճարովիԻրանը հրապարակել է բողոքի ցույցերի ժամանակ զnհված գրեթե 3000 մարդու անունՀնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետի դիմավորման արարողությունը՝ ՊՆ վարչական համալիրում (տեսանյութ)Ջրային պարեկները բացահայտել են նաև սիգի քողարկված տեղափոխման դեպքեր (տեսանյութ)Տեխնիկական խոտան՝ «Անգլերենի» միասնական քննության որոշ թեստերումՔննարկվել են «Էքսպո-2027» համաշխարհային ցուցահանդեսում ՀՀ ազգային տաղավարի հայեցակարգի հայտերըՄագիստրատուրայի և ասպիրանտուրայի ընդունելություն՝ Բոմբեյի տեխնոլոգիական համալսարանումԱլեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպանինՆախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. ՄեդվեդևՀայաստանում սուր շնչառական վարակների դեպքերը նվազել ենԹրամփը հերքել է Էփշտեյնի կղզում լինելու լուրերըԵրևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվաճառվենՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արմավիր» և «Գորիս» քրեակատարողական հիմնարկներԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայությունը աջակցություն է տրամադրում աշխատանքի և զբաղվածության ոլորտումՆախկին բարձրաստիճան պաշտոնյայի կողմից վերականգնվել է պետությանը պատճառված ավելի քան 36 մլն ՀՀ դրամի վնասըՊաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու մեջ. քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել էՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըԵվրոպային անհրաժեշտ է ուղիղ կապ Ռուսաստանի հետ. ԲարոՋուր չի լինիԴատարանը մերժել է Սամվել ՇահրամանյանինՈսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարիցԻՀՊԿ-ն ապահովում է անվտանգությունն ու կայունությունը Պարսից ծոցի տարածաշրջանում և Հորմուզի նեղուցում, և բոլոր կողմերը պետք է հաշվի առնեն սա. Իրանի ԱԳՆ խոսնակԹրամփը հայտարարել է, որ կստիպի ՄԱԿ-ի անդամներին վճարել իրենց անդամավճարներըՔաղաքացու մարմնից դուրս է բերվել «Կոկաին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ ընդհանուր 845 գրամ քաշով 50 պատիճ
Հայաստան

Մինչև տարեվերջ նախատեսվում է ապամոնտաժել Սևանա լճի ափամերձ շուրջ 10 հողակտորներում ապօրինի շինությունները. Դատախազ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի դեկտեմբերի 18-ին ընդունել է Ժողովրդավարության և անվտանգության դպրոցի ունկնդիրներին:

Գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել Դպրոցի ունկնդիրներին՝ հանդիպումը նախաձեռնելու համար և հարցուպատասխանի ձևաչափով անցկացված քննարկման ընթացքում անդրադարձել է պետական շահերի պաշտպանության և ապօրինի գույքի վերադարձի ուղղությամբ Դատախազության կողմից իրականացվող աշխատանքներին, դրանց արդյունքներին, դատախազական ներգործության արդյունքում պետությանը վերադարձված գույքերին, բարեվարքությանն ու կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետությանը:

Հանրապետության գլխավոր դատախազը, ներկայացնելով Սևանա լճի ափամերձ տարածքներում օրենքի խախտմամբ օտարված կամ վարձակալության հանձնված գույքերը պետությանը վերադարձնելու ուղղությամբ Դատախազության աշխատանքները, ընդգծել է, որ 2025 թվականի ընթացքում Շրջակա միջավայրի նախարարությանը և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության և Գեղարքունիքի մարզի դատախազության կողմից հասցեագրվել է 5 միջնորդագիր: Միջնորդագրերից բացի, կատարված ուսումնասիրության արդյունքում, հանցագործության մասին հաղորդումներ են ուղարկվել նախաքննական մարմիններ, նախաձեռնվել են քրեական վարույթներ:

«Բացի այդ, Գեղարքունիքի մարզի դատախազությունում պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում կատարված ուսումնասիրության հիման վրա՝ միջնորդագիր է հասցեագրվել Սևան համայնքին և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին՝ Սևանա լճի ափամերձ՝ բացարձակ նիշից ցածր տարածքների 34 հողամասերում առկա ապօրինի կառուցված շենք-շինություններն ապամոնտաժելու և հողամասը նախկին տեսքին բերելու համար: Այս պահի դրությամբ ընթանում են ապամոնտաժման աշխատանքներ, մինչև տարեվերջ նախատեսվում է ապամոնտաժել Սևանա լճի ափամերձ՝ բացարձակ նիշից ցածր գտնվող տարածքներում տարբեր անձանց պատկանող՝ շուրջ տասը հողակտորներում ապօրինի կառուցված շինություններ»,- նշել է Աննա Վարդապետյանն ու հիշեցրել, որ միջնորդագրերի հիման վրա հարուցվել են վարչական վարույթներ, կայացվել է քանդման 23 որոշում:

Գլխավոր դատախազն ընդգծել է, որ ապամոնտաժման աշխատանքները փաստագրվում են, և այս տարեվերջին կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվությունը Դատախազության կողմից կներկայացվի հանրությանը:

Անդրադառնալով պետական շահերի պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքներին՝ Աննա Վարդապետյանը նշել է, որ Դատախազությունը, 2025 թվականի հունվարի 1-ից առ այսօր, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ լիազորության շրջանակում, ինչպես նաև դատախազական ներգործության արդյունքում, պետությանը կամ համայնքին է վերադարձրել 174 միլիոն 545 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 66 միլիարդ 250 միլիոն դրամ արժեքով գույք, այդ թվում՝ 3 մանկապարտեզ, մշակույթի տուն, մարզադաշտ, բնության հուշարձան, պուրակներ, հողատարածքներ և դրամական միջոցներ: