Թրամփը ստորագրել է ԱՄՆ պաշտպանական բյուջեն
Հինգշաբթի՝ դեկտեմբերի 18-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է 2026թ․ ֆինանսական տարվա Ազգային պաշտպանության ապահովման մասին օրենքը։ Այս մասին տեղեկացվել է Սպիտակ տան կայքում։ Թրամփի ստորագրած օրենքը նախատեսում է ռեկորդային՝ տարեկան 901 միլիարդ դոլարի ռազմական ծախսեր։
Դեկտեմբերի սկզբին Թրամփը կրկին հայտարարել էր, որ ԱՄՆ-ը այլեւս չի ծախսում իր սեփական միջոցները Ուկրաինային օգնելու համար։ Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն այժմ վճարում է ամերիկյան զենքի համար, մինչդեռ Վաշինգտոնը միջոցներ է ստանում դաշինքից։
Օրենքում շեշտադրվում է Եվրոպայի պաշտպանությունը։ Սպիտակ տանն արգելվում է Եվրոպայում զորքերի թիվը կրճատել 76 հազարից ցածր 45 օրից ավելի ժամկետով։ Արգելվում է նաեւ հիմնական ռազմական տեխնիկայի դուրսբերումը կամ տեղափոխումը։
Պաշտպանության մասին օրենքը նաեւ լիազորում է Բալթյան անվտանգության նախաձեռնությունը եւ 175 միլիոն դոլար է տրամադրում Լատվիայի, Լիտվայի եւ Էստոնիայի պաշտպանությանն աջակցելու համար։

















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում