Թուրքիայում մեկ ընտանիքի գոյատևման գինը 2100 դոլար է
«Թուրքիայի հեղափոխական պրոֆմիությունների կոնֆեդերացիային» (DİSK) կից «Միացյալ մետաղագործների դասակարգային հետազոտական կենտրոնը» (BİSAM) զեկույց է հրապարակել Թուրքիայում սովի և աղքատության շեմերի վերաբերյալ: Ըստ այդմ՝ երկրում 4 հոգուց բաղկացած 1 տնտային տնտեսության սովի շեմը հասել է շուրջ 27000 (632 դոլար) լիրայի (թուրքական արժույթ), իսկ աղքատությունը՝ գերազանցել 93000-ը (2177 դոլար):
Բացի այդ զեկույցում հաշվվել է անհատներին անհրաժեշտ մինիմալ ամսական սննդամթերքի ծախսերը՝ տարիքի և սեռի տեսանկյունից: Ըստ այդմ՝ չափահաս տղամարդուն սննդի ամսական ծախսերը հոգալու համար անհրաժեշտ է 7528 (176 դոլար), իսկ չափահաս կնոջը՝ 7147 լիրա (167 դոլար), մինչդեռ 15-18 տարեկան երիտասարդին՝ 7518 (ավելի քան 176 դոլար), իսկ 4-6 տարեկան երեխային՝ 4733 լիրա (110 դոլար): Առավել մեծ գումար է կազմել Թուրքիայում միայնակ ապրող անհատին սեփական կարիքները հոգալու համար անհրաժեշտ գումարը, որն է՝ 43292 լիրա (1154 դոլար):
Զեկույցում տեղ է գտել նաև 2025-ին ամենօրյա սննդային ծախսերի վերաբերյալ տվյալներ, որոնց համաձայն՝ ամենաթանկը եղել է միրգ-բանջարեղենը (263 լիրա): Դրանց հաջորդել է կաթ-կաթնամթերքը (236 լիրա), հավի և ձկան միսը (175 լիրա), հացը (80 լիրա), ձեթը և յուղը (49 լիրա), ձուն (17 լիրա), ապա շաքարը, մեղրը, մուրաբան և դոշաբը (ընդհանուր 23 լիրա):
Աղքատության շեմ –4 հոգուց բաղկացած մեկ տնային տնտեսության մինիմալ ծախսերը հոգալու համար անհրաժեշտամսական դրամական միջոցների հանրագումարը:
Սովի շեմ – 4 հոգուց բաղկացած մեկ տնային տնտեսության մինիմալ սնունդն ապահովելու համար անհրաժեշտամսականդրամական միջոցների հանրագումարը:
Աղբյուր՝ Kronos

















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում